«Սրբուհի Լիսիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 40.
[[1911]]-[[1917]] թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական խոսքի և պարի ստուդիաներում։ [[1917]] թվականին, Թիֆլիսում հիմնադրել է Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը [[1924]] թվականին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստուտի։ Կից ստեղծել է պարի անսամբլ, որը [[1924]]-[[1927]] թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ-ում (Թիֆլիս, [[Բաքու]], Երևան, [[Լենինական]], [[Մոսկվա]]) և [[Գերմանիա]]յում ([[Բեռլին]], [[Մյունխեն]], [[Ֆրանկֆուրտ]])։ [[1930]]-[[1937]] թվականներին եղել է Երևանի Ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ՝ Պարարվեստի ուսումնարան) տնօրեն, գեղարվեստական ղեկավար և դասատու։ [[1944]]-[[1964]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում։
[[Պատկեր:Srbuhi LIsitsyan's plaque.JPG|մինի|Սրբուհի Լիսիցյանի հուշատախտակը Երևանում]]
Լիսիցյան գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում։ 1923 թվականից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ, [[1932]] թվականից՝ պարի գրանցման համակարգի ստեղծմամբ։ Գիտարշավների ընթացքում գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր։ Հոդվածների, աշխատությունների և թարգմանությունների, պարերի բեմադրությունների հեղինակ է։ Գրել է «Նարինե» բալետը (Մ. Բարխուդարյանի հետ)։ Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ատ. Զորյան, Ռ. Ռեմիրճյան) և այլն<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
==Երկեր==