«Ստեփանոս Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Կյանքն ու գործունեությունը ==
[[Պատկեր:Noravank-Karapet-facade-IMG 2016.JPG|250px|մինի|[[Նորավանք|Սուրբ Կարապետ]] եկեղեցու ճակատային մասը]]
Սերվում է Օրբելյանների իշխանական տոհմից։ Հայրը՝ Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց Աթաբեկ Տարսայիճ Օրբելյանն էր։ Մանուկ հասակում որդեգրվում է հորեղբոր՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատի կողմից, կրթություն է ստանում [[Տաթևի վանք]]ում։ 1273-ին, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ Օրբելյանի ընտանիքը տեղափոխվում է [[Վայոց ձոր]]ի իշխանանիստ [[Եղեգիս]] գյուղաքաղաքը։ Ստեփանոս Օրբելյանը ուսումը շարունակում է [[Ամաղուի Նորավանքի դպրոց]]ում, կարգվում դպիր, սարկավագ, [[կուսակրոն քահանա]] (1280թ1280 թ)։ 1285-ին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դառնում է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական գավազան ստացած Ստեփանոս Օրբելյանը ուղարկում է [[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստան]]՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար։ Ձեռնադրվում է [[եպիսկոպոս]] և Սյունյաց մետրոպոլիտ Հայոց կաթողիկոս [[Կոնստանդին Բ Կատուկեցի|Սյունյաց մետրոպոլիտ Հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցու]] կողմից [[Հռոմկլա]]յում և 1287-ին վերադառնում է Սյունիք։ Հոր աջակցությամբ միավորում է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկում իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով։
 
Ստեփանոս Օրբելյանը մոնղոլ իշխաններ [[Արղուն]]ից (1284–91), [[Քեյղաթու]]ից (1291–95) և [[Ղազան]]ից (1295–1304) ձեռք է բերում Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր։ Սյունյաց մետրոպոլիտն իր իշխանական ժառանգաբաժնից առատ նվիրատվություններ է կատարում Սյունյաց նահանգի գրչության և կրթական կենտրոններին, օգնում է Գլաձորի համալսարանի ստեղծմանն ու բարգավաճմանը, աջակցում է դասախոսներին և ուսանողներին, ընդօրինակել տալիս մի շարք ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, մեկնողական, պատմական երկեր։ Կարգավորում է Սյունյաց մետրոպոլիտության վարչատնտեսական խնդիրները, ծավալում շինարարական աշխատանքներ՝ հիմնովին վերակառուցելով Տաթևի վանքը (1297թ1297 թ.)։ Եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից, արևելյան վարդապետների հետ պայքար մղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավանական նորամուծությունների, Կիլիկյան Հայաստանում մեծ ազդեցություն ձեռք բերած լատինամետ հոսանքի և քաղկեդոնականության դեմ։ 1297-ին հրավիրում է եկեղեցական ժողով, որը մերժում է Հայ եկեղեցու դավանանքի ու ծեսերի մեջ նորամուծություններ մտցնելու և Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու՝ կաթողիկոս [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցու]] պաշտոնական առաջարկը։
 
== Ստեղծագործությունները ==