«Սումգայիթի ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (69) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել: Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում: Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել: Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել: Դրան համարժեք քաղաքականգնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները: Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս:
 
Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են [[Եվրոխորհրդարան]]ը (1988թ1988 թ.), [[ԱՄՆ]] Սենատը (1989թ1989 թ.) և [[Արգենտինա]]յի խորհրդարանը:
 
Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և [[Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր|Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի]] մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով:
Տող 24.
Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից: Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք: Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:
 
Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ: Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին:<ref name="ReferenceA">Սամվել Շահմուրադյան, «Չմոռանանք ոչինչ․ Երևան 1988թ․1988 թ․», Երևան 2005թ․2005 թ․:</ref>|}} </blockquote>
 
=== Սերյանյան Էլմիրա ===