«Սովրեմեննիկ (ամսագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 3թ → 3 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Sovremennik.jpg|մինի]]
 
'''Սովրեմեննիկ''' (Современник, ժամանակակից), գրական, հասարակական, քաղաքական ամսագիր (մինչև 1843թվականը1843 թվականը եռամսյա)։ Հրատարակվել է 1836-1866թվականներին1866 թվականներին, Պետերբուրգում։ Հիմնադրել ու խմբագրել է (4 հատոր) [[Ալեքսանդր Պուշկին|Ա․ Ս․ Պուշկինը]]։ Նրա մահից հետո (1837 թվականին) «Սովրեմեննիկ»-ը անկում է ապրել (1837 թվականին խմբագրել են [[Պ․ Ա․ Վյազեմսկին]] և Վ․ Ա․ ժուկովսկին, 1838—1846 թվականներին՝ Պ․ Ա․ Պլետնյովը)։ 1847 թվականի սկզբին ամսագրի հրատարակության իրավունքը ձեռք են բերել Ն․ Ա. Նեկրասովը և Ւ․ Ի․ Պանաևը (1847- 1848 թվականին պաշտոն, խմբագիր՝ Ա․ Վ․ Նիկիտենկո)։ 1847—1848 թվականին Նեկրասովը «Սովրեմեննիկ»-ի շուրջն է համախմբել Ա․ Ի․ Դերցենին, Ն․ Պ․ Օգարյովին, Ի․ Ս․ Տուրգենևին, Ի․ Ա․ Գոնչարովին, Ֆ․ Մ․ Դոսաոևսկուն, անվանի պատմաբանների, տնտեսագետների և այլ մասնագետների։ Ամսագրի գաղափարական ղեկավարը եղել է Վ․ Գ․ Բելինսկին, որի հոդվածներն էլ որոշել են «Սովրեմեննիկ»-ի գործունեության ծրագիրը՝ հեղափոխական-դեմոկրատական գաղափարների պրոպագանդա, ժամանակակից իրականության քննադատություն, պայքար ռեալիստական արվեստի համար։ Այդ շրջանում ամսագիրը փաստորեն դարձել է ռուս հեղափոխական դեմոկրատների օրգան, որը շուրջ 20 տարի (Նեկրասովի ղեկավարությամբ ու խմբագրությամբ) տոն ու ուղղություն է տվել ճորտատիրության ու ցարական բռնապետության դեմ ռուս հեղափոխական-դեմոկրատական սերընդի պայքարին։ Գերցենի՝ Ռուսաստանից մեկնելը (1847 թվական), Բելինսկու մահը (1848 թվականին), քաղաքական ռեակցիան և գրաքննչական հետապնդումները դժվարացրել են խմբագրության աշխատանքը, որն, ստիպված, առժամանակ մեղմել է քաղաքական սուր հարցադրումները։ «Սովրեմեննիկ»-ի պատմության ամենավառ տարիները եղել են 1854—1862 թվականները, երբ նրա գաղափարական ղեկավարությունը ստանձնել են Ն․ Գ․ Չեռնիշևսկին (աշխատանքի է հրավիրվել 1853 թվականին) և Ն․ Ա․ Դոբրոլյուբովը (1856 թվականին)։ Այդ շրջանում ամսագիրը հիմնականում ունեցել է քաղաքական ուղղություն, առաջ է քաշել ու պրոպագանդել ճորտատիրության վերացման հեղափոխական ուղին, սուր քննադատության ենթարկել լիբերալ-ազնվականական գաղափարները, ժողովրդին հեղափոխական պայքարի կոչել։ 1859-1861 թվականին «Սովրեմեննիկ»-ից հեռացել են լիբերալ թևի գործիչները՝ [[Տոլստոյ Լեվ|Տոլստոյը]], Տուրգենևը և ուրիշներ։ Ամսագրի շուրջն են համախմբվել հեղափոխական-դեմոկրատական ուղղության գրողներն ու հրապարակախոսները՝ Մ․ Ե․ Սալտիկով-Շչեդրինը, Ն․ Գ․ Պոմյալովսկին, Ն․ Վ․ Ուսպենսկին, Ն․ Սեռնռ-Սոլովևիչը, Մ․ Լ․ Միխայլովը, Ն․ Վ․ Շելգունովը և ուրիշներ։ Գաղափարական պայքարում ու լիբերալ մամուլի հետ ունեցած բանավեճերում կարևոր դեր է կատարել Դոբրոլյուբովի հիմնած «Սվիստոկ» («Свисток», 1859-1863 թվականին) երգիծական հավելվածը (ամսագրի բաժիններից մեկը)։ [[Ցարիզմն]] ու նրա գրաքննությունը հետապնդել են ամսագրին ու նրա գործիչներին (1862 թվականին «Սովրեմեննիկ»-ը 8 ամիս չի հրատարակվել)։ Դոբրոլյուբովի մահից (1861 թվականին) և Չեռնիշևսկու բանտարկությունից (1862 թվականին) հետո «Սովրեմեննիկ»-ի քաղաքական գիծը կորցրել է իր մարտական ոգին ու հետևողականությունը։ Բարձր մակարդակի վրա են մնացել միայն գեղարվեստական գրականության և գրական-հրապարակախոսական բաժինները։ 1853-1866 թվականին տպագրվել են Չեռնիշևսկու «Ի՝նչ անել»-ը, Սալտիկով-Շչեդրինի, Վ․ Ա․ Սլեպցովի, Ֆ․ Մ․ Ռեշետնիկովի, Գ․ Ի․ Ուսպենսկու ռեալիստական ստեղծագործությունները։ 1866 թվականին ամսագիրը փակվել է։ 1840-ական թվականներից սկսած «Սովրեմեննիկ»-ի էջերում տեղ են գտել նաև հայ իրականությանը նվիրված նյութեր։ Տպագրվել է Կ․ Եգյանի հոդվածը՝ Եվրոպայում հայագիտության վիճակի մասին, մի շարք գրախոսականներում արծարծվել են Երևանի նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրները, խոսվել է 1858 թվականին հրատարակվող հայ պարբերականների մասին։ Ամսագիրը նկատելի ազդեցություն է ունեցել հայ առաջավոր մտքի ու հրապարակախոսության վրա։ Մ․ Նալբանդյանի ազատաշունչ քաղաքացիական պոեզիան և հյուսիսափայլյան շրջանի հրապարակախոսությունը ընդհանրություններ ունեն «Սովրեմեննիկ»-ի ավանդույթների հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=17}}