«Սմբատ Բ Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 8]]թ → 8]] թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
'''Սմբատ Բ Սյունի''' կամ '''Սմբատ Բ Աշոտյան''', [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] թագավոր։
 
[[Վասակ Ա|Վասակն]] արու ժառանգ չուներ, և Սյունյաց տերերը որոշեցին գահին բազմեցնել նրա քեռայր իշխանաց իշխան Աշոտի (Աշոտիկի) ավագ որդի Սմբատին (1040–1051), իսկ կրտսեր եղբայրը հոր փոխարեն հռչակվեց «իշխանաց իշխան Սիսական աշխարհիս»։ Սմբատ Բ Սյունյաց արքան յուրայինների նկատմամբ եղել է «քաղցր եւ հեզահամբոյր», սակայն «շրջակայ ազգերը» նրանից սարսափել են։ [[Մատթեոս Ուռհայեցի]]ն գրում է, թե ինչպես Դվինի Աբուլսուար Շեդադյան ամիրան, ցանկանալով իրեն ենթարկել Տաշիր-Ձորագետի թագավոր [[Դավիթ Անհողին|Դավիթ Ա Անհողին]]ին ([[989]]–[[1048]] թթ.), 150-հազարանոց զորքով ներխուժեց [[Լոռի]]։ Դավիթն օգնություն խնդրեց Անիի [[Հովհաննես-Սմբատ]] թագավորից, վերջինս էլ դիմեց Կապանի գահակալին, որը Լոռի եկավ 2000-ոց այրուձիով18։ Կապանի գահակալը Սմբատ Բ թագավորն էր։ 11 տարի թագավորելուց հետո նա վախճանվեց [[Կապան]] մայրաքաղաքում և թաղվեց [[Վահանավանք]]ի մեծ տաճարի սյունասրահում` Սյունյաց արքաների ու իշխանների դամբարանատանը։
[[Պատկեր:Vahanavanq.jpg|մինի|[[Վահանավանք]]]]
Քանի որ Սմբատ Բ արքան ժառանգ չուներ, Սյունյաց գահին են բազմեցնում նրա կրտսեր եղբայր [[Գրիգոր Ա Սյունի|Գրիգորին]] (Գրիգոր Ա Սյունյաց թագավոր` [[1051]]–[[1072]] թթ.)։ Գրիգոր Ա-ն ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր` Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու [[1086]] թ. վիմական բնագրում։
 
Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, [[Բղենո-Նորավանք]]ի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։