«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: 0թ → 0 թ (5) oգտվելով ԱՎԲ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
չ (փոխարինվեց: 0թ → 0 թ (5) oգտվելով ԱՎԲ)
Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ [[Զվարթնոց]]ի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև [[Թեյշեբաինի]] բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։
 
Մոտ մ.թ.ա. 590թ590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։
Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։
 
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714թ714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։
 
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605թ605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։
{{Հայոց արքաներ}}