«Ռոման Բերեզովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ (15) oգտվելով ԱՎԲ
Տող 42.
 
== Ակումբային կարիերա ==
Ռոման Բերեզովսկին իր կարիերան սկսել է Երևանի [[Շենգավիթ ՖԱ|«Կոշկագործ»]] (հետագայում՝ [[Շենգավիթ ՖԱ|«Շենգավիթ»]]) ֆուտբոլային ակումբում, որի կազմում [[1991]] թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարին։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1992թ1992 թ.-ին, [[Շենգավիթ ՖԱ|«Շենգավիթ»]] թիմի կազմում մասնակցել է Հայաստանի անդրանիկ առաջնությանը։ [[1992]] թ. ամռանը տեղափոխվել է [[Գանձասար ՖԱ|«Սյունիք»]], որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ։ Պատերազմի և ֆինանսական ծանր պայմանների պատճառով [[Գանձասար ՖԱ|«Սյունիք»]] ֆուտբոլային ակումբը [[1993]] թ. հրաժարվել է մասնակցել առաջնությանը և լուծարվել է, իսկ Ռոման Բերեզովսկին տեղափոխվել է [[Սանկտ Պետերբուրգ]]։ [[1993]] թ.-ին հանդես է եկել [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կոսմոս-Կիրովեց ՖԱ|«Կոսմոս-Կիրովեց»]] թիմում, որը մասնակցում էր Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնությանը։ [[1994]] թ.-ին տեղափոխվել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Զենիթ Սանկտ Պետերբուրգ ՖԱ|«Զենիթ»]], որտեղ հանդես է եկել մինչև [[2000]] թ. ավարտը։ Այդ ընթացքում [[1997]] թ.-ին ճանանչվել է Ռուսաստանի լավագույն դարպասապահ, իսկ [[1998]] թ. դարձել Ռուսաստանի գավաթակիր։
 
[[2001]] թ.-ին տեղափոխվել է [[Մոսկվա]]յի [[Տորպեդո Մոսկվա ՖԱ|«Տորպեդո»]]։ Մեկ տարի անց տեղափոխվել է [[Մոսկվա]]յի մեկ այլ ակումբ՝ [[Դինամո Մոսկվա ՖԱ|«Դինամո»]], որտեղ հանդես է եկել մինչև [[2005]] թ.-ի ավարտը։ [[2006]] թ. տեղափոխվել է մերձմոսկովյան [[Խիմկի ՖԱ|«Խիմկի»]]։ [[2012]] թ. փետրվարին վերադարձել է [[Մոսկվա]]յի [[Դինամո Մոսկվա ՖԱ|«Դինամո»]], որտեղ հանդես է գալիս մինչ այժմ։
 
Ռոման Բերեզովսկին [[«Լև Յաշինի» ակումբ]]ի անդամ է։
 
== Ազգային հավաքական ==
[[1994]] թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։
 
Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է [[1996]] թ. օգոստոսի 31-ին՝ [[ֆուտբոլի աշխարհի առաջնություն|աշխարհի առաջնության]] ընտրական փուլի մեկնարկային՝ [[Պորտուգալիա]]յի հավաքականի դեմ [[Երևան]]յան խաղին։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։
 
== Պարգևներ ==