«Ռիալտո (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ)
Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։
 
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255թ1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
 
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։