«Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
| կայք = [http://www.lraper.org/main.aspx Պոլսո Պատրիարքության պաշտոնական կայքը]
}}
'''Պոլսո Հայոց պատրիարքություն''', [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] նվիրապետական աթոռներից մեկը, [[Թուրքիա]]յի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Աթոռանիստը՝ [[Ստամբուլ]] քաղաք, Գումգափուի Ս.Աստվածածին մայր եկեղեցի։ Հիմնադրվել է օսմանցի թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից քիչ անց՝ 1461թ1461 թ. սուլթան Մեհմեթ Բ-ն նախաձեռնությամբ (հայ եկեղեցական համայնքը Կ.Պոլսում կազմակերպվել է [[572]] թ-ին)։ Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինը, ունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ [[Օսմանյան կայսրություն]]ում կատարել է խոշոր դեր հայերի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել հայերի շահերը թուրքական կառավարության մոտ։
[[Պատկեր:Armenian Church in Istanbul - P1040058.JPG|մինի|ձախից|Սուրբ Աստվածածին Եկեղեցի]]
Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի դերը և նշանակությունը պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860թ1860 թ.) ընդունումից հետո։ Նորաստեղծ պատրիարքության առաջին հայրապետը դառնում է Բուրսայից հրավիրված Հովակիմ եպիսկոպոսը։ 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչև օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։
 
Արդեն 17-րդ դարի սկզբին Պոլսո պատրիարքությանն է փոխանցվում [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տարածքում գոյություն ունեցող բոլոր հայ առաքելական եկեղեցիները։ 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի և 132 վանք։ Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 45 եկեղեցի, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Թուրքիայի 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս՝ Կեսարիայում, Դիարբեքիրում, Դերիքում, Իսկենդերունում, Քըրըքհանում և Վաքըֆլը գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաև բազմաթիվ այլ հաստատություններ։
 
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել իսլամական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ [[Սան Ստեֆանոյի պայմանագիր|Սան Ստեֆանոյի պայմանագրի]] (1878թ1878 թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատական բարելավման մասին կետը։ Դրանով սկիզբ դրվեց [[Հայկական հարց]]ի միջազգայնացմանը։ Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի պայմանները չբավարարեցին հայկական հասարակական, քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն Հայոց Թուրքիոն որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել եվրոպական տերությունների կողմից 1879թ1879 թ-ին գումարվող [[Բեռլինի կոնգրես]]։ Կոնգրեսի որոշումները չարդարացրին հայերի հույսերը։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն բազմիցս փորձել է ներազդել թուրքական կառավարության վրա և ստիպել կատարել [[Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված]]ի պայմանները [[Արևմտյան Հայաստան]]ում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ։ Պատրիարքություն Հայոց Թուրքիոյի երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից ([[Գում Գափուի ցույց (1890)|Գում Գափուի ցույց, 1890թ1890 թ.]]). [[Հայկական կոտորածներ (1894-1896)|1894թ1894 թ-ի հայկական կոտորածների]] և [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] ժամանակ Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Կ.Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի հոգևորականության բազմաթիվ ներկայացուցիչներ դարձան զանգվածային կոտորածների և տեղահանութան զոհեր։ Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին։ [[1915]] թ-ի Մեծ եղեռնից հետո Պատրիարքություն Հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը։ Ներկայումս այն [[Թուրքիա]]յի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է [[Ամենայն հայոց կաթողիկոսություն|Ամենայն հայոց կաթողիկոսությանը]] ([[էջմիածին]])։
 
== Կ . Պոլսի հայոց պատրիարքների անվանացանկ ==