«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  4 տարի առաջ
չ
փոխարինվեց: 8]]թ → 8]] թ (6) oգտվելով ԱՎԲ
չ (մաքրվեց, փոխարինվեց: — → - (3), ։ → : (99) oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: 8]]թ → 8]] թ (6) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''էժեն Անրի Պոլ Գոգեն''' ({{lang-fr|Henri Eugène Paul Gauguin}}) ([[1848]] թ. [[հունիսի 7]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] - [[1903]] թ. [[մայիսի 8]], [[Ատուոնա]], [[Մարկիզյան կղզիներ]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]]), [[ֆրանսիա]]ցի [[պոստիմպրեսիոնիստ]] նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ [[սինթետիզմ]]ի, [[պրիմիտիվիզմ]]ի հիմնադիր և նախակարապետ:<ref>Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. [[1963]] թ. Խմբագրություն «Արտիյա» {{ref-ru}}</ref> Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են [[նաբիզմ]]ի և [[սիմվոլիզմ]]ի վրա և նախանշել են [[էքսպրեսիոնիզմ|էքսպրեսիոնիստական ուղղությունը]]:
 
Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմին: Պ․ Գոգեն, Ինքնանկար ([[1903]], Սալմանովիչի հավաքածու, ժնև) Ընդհանրացված կերպարների, երևույթների խորհրդավոր իմաստի որոնումները, կյանքի վաղնջական, քարացած ձևերի նկատմամբ հետաքրքրությունը («Տեսիլք քարոզից հետո», [[1888]], «Դեղին Քրիստոս», [[1889]]) Գոգենի ստեղծագործությունը մոտեցնում են [[սիմվոլիզմ]]ին, հանգեցնում գեղանկարչական նոր համակարգի («սինթետիզմի»), որին բնորոշ է ձևերի և գծերի ընդհանրացվածությունը և պարզեցվածությունը, մաքուր գույների առանձին հարթությունների ռիթմիկ համադրումը («Սրճարան Առլում», [[1888]]): Ցա․ Ս․ Գոգեբաշվիլի Ն․ Վ․ Գոգոլ. Ստեղծագործական որոնումներով և «իդեալական հասարակության» երազանքներով համակված, նա [[1891]] թվականին մեկնել է Տահիտի կղզի (Օվկիանիա), ստեղծել գույնի էմոցիոնալ հագեցվածությամբ, հարթ, ստատիկ կոմպոզիցիաներով, դեկորատիվության և մոնումենատալության օրգանական միաձուլումով առանձնացող ստեղծագործություններ, ուր շեշտված է բնության և մարդու ամբողջականության գաղափարը («Տահիտյան հովվերգություններ», [[1893]], Էրմիտաժ, Լենինգրադ, «Ծանծաղուտ», [[1901]], [[Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)|Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան]], ևն): Կատարել է քանդակագործակաև, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ, գրել իր ստեղծագործական սկզբունքները պարզաբանող գրական և քննադատական հոդվածներ:
== Կենսագրություն ==
=== Մանկությունը ===
Պոլ Գոգենը ծնվել է [[1848]] թ.-ի [[հունիսի 7]]-ին: Հայրը՝ ''Կլովիս Գոգենը'', ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը՝ ''Ալին Տրիստանը'', պերուական արմատներով իսպանուհի էր:<ref>http://www.jadu.de/jaduland/kolonien/suedsee/suedsee/inseln/gauguin.html</ref> Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս (կապված ''1848 թ.-ի փետրվարյան հեղափոխության'' հետ), նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա՝ Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները: Երկար ճանապարհորդության վերջին՝ դեռ Պերու չհասած, նավի վրա Կլովիսը վախճանվում է և թաղվում [[Մագելանի նեղուց]]ի փոքրիկ նավահանգիստներից մեկում: Գոգենի մայրը հետագա 4 տարիներին երկու երեխաների՝ Գոգենի և ավագ քրոջ հետ, ապրում է [[Պերու]]ի մայրաքաղաք [[Լիմա]]յում՝ քեռու՝ Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը: Չորս տարի հետո՝ [[1853]] թ.-ին, երբ Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում, Գոգենի ընտանիքը վերադառնում է [[Ֆրանսիա]]: Գոգենը այդ ժամանակ 7 տարեկան էր:
 
=== Երիտասարդությունը ===
[[Պատկեր:PaulGauguinblackwhite.jpg|աջից|մինի|150px|Պոլ Գոգեն]]
[[1871]] թ.-ի ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում, որպես բորսային միջնորդ (մակլեր):
Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին Գոգենը արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել: Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ: Ապրելով նրա տանը, Գոգենը ծանոթանում է այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են [[Էժեն Դելակրուա]]ն, [[Գուստավ Կուրբե]]ն և [[Ժան Ֆրանսուա Կամիլ Կորո]]ն: {{փաստ}} Միաժամանակ սակայն Գոգենը մեծ հետաքրքրությամբ հետևում է մայրաքաղաքի մշակութային կյանքի անցուդարձին: Ծանոթանում է [[Սիմվոլիզմ|սիմվոլիստ]] բանաստեղծներից և [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստ]] նկարիչներից շատերի հետ, մասնակցում է նրանց հավաքներին, քննարկումներին և վեճերին: Ի վերջո Գոգենը ինքն էլ սկսում է նկարել:<ref>Պոլ Գոգեն, «Նոա Նոա, Առաջ և Հետո, Հոդվածներ, Նամակներ», Սարգիս Խաչենց, հրատ. Երևան 1994, ISBN 5-8079-0852-X</ref> [[1873]] թ. ամուսնանում է Փարիզում բնակվող դանիացի ''Մետտե Սոֆի Գադի'' հետ, որից ունենում է հինգ երեխա: Արդեն [[1876]] թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում: Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «Ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» ևն: [[1883]] թ. Գոգենը հայտարարում է կնոջը իր որոշման մասին թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին: Այդ որոշումը նկարչի մոտ հասունանում էր աստիճանաբար, երբ նա նկարչությամբ էր զբաղվում աշխատանքից ազատ ժամերին: Գոգենը այդ որոշումը կայացնում է, երբ ծանոթանում է նկարիչ-իմպրեսիոնիստների հետ, որոնց ստեղծագործությունները նա նաև հավաքում էր իր հավաքածուի համար: Այդ որոշումը, թեկուզ և անսպասելի էր, բայց չի քայքայում ընտանիքը: Ընտանիքի հետ նա տեղափոխվում է [[Ռուեն]] և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին: Այդ ժամանակ Ռուենում աշխատում էր հայտնի իմպրեսիոնիստ [[Կամիլ Պիսսարո]]ն ([[1830]]-[[1903]]): Նա ծանոթանում է Գոգենի հետ՝ մեծ ազդեցություն թողնելով վերջինիս վրա, ամրապնդելով նկարիչ դառնալու նրա վճռականությունը:
 
Չնայած, որ նկարներ վաճառելու փորձը ձախողվում է, միևնույն է Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում: Գոգենը փորձում է տեղափոխվել [[Դանիա]], անցնել աշխատանքի վաճառակետում: Աստիճանաբար վատանում են նրա հարաբերությունները կնոջ հետ, ինչի հետևանքով [[1885]] թ. Գոգենը որդիներից մեկի՝ Կլովիոսի հետ վերադառնում է [[Փարիզ]], իսկ կինը մյուս երեխաների հետ մնում է Դանիայում: Նրա նկարները նախկինի պես պահանջարկ չեն ունենում: Փախչելով աղքատությունից և պարտքերից Գոգենը մեկնում է Պոնտ-Ավեն քաղաք՝ Բրետանում: Այստեղ նա ծանոթանում է այլ նկարիչների հետ և շարունակում է զբաղվել արվեստով:
 
[[1885]] թ. ձմռանը Գոգենը վերադառնում է Փարիզ: Փարիզում հանդիպում է [[Վինսենթ Վան-Գոգ]]ին, որը Փարիզ էր եկել [[Հոլանդիա]]յից: Գոգենի շուրջը ձևավորվում է նկարիչների խումբ: 1886 թ. գարնանը նա հայտնում է կնոջը [[Հարավային Ամերիկա]] մեկնելու մտադրության մասին:
 
=== Հասուն ժամանակաշրջանը ===