«Պետրոնիուս Արբիտր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 6]]թ → 6]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Պետրոնիուս Արբիտր''' ({{lang-la|Petronius Arbiter}}; [[14]] — [[66]] թթ.), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է [[Տակիտոս]]ի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է [[Ներոն]] կայսեր օրոք։ [[Ներոն]]ի պալատում կոչվել է «դատավոր նրբագեղության»։ Պալատական դավերի մեջ խճճվելով՝ ինքնասպան է եղել։
 
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով։ Երկից մեզ հասել են միայն հատվածներ։ Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն։ Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները՝ Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ։ Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները։ Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին։