«Պարույր Մուրադյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 3]]թ → 3]] թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:P.Muradyan.jpg|մինի]]
'''Պարույր Մամբրեի Մուրադյան''' ([[1933]] թ. [[մարտի 25]] - [[2011]] թ. [[հուլիսի 20]]), հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, [[ՀՀ ԳԱԱ]] Արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1933]] թ. [[մարտի 25]]-ին [[Ջավախք]]ի [[Ղադո]] (հայ. Փապար) գյուղում։ [[1952]] թ. ավարտել է [[Ազավրեթ]]ի միջնակարգ դպրոցը։ 1953-58 թթ. սովորել և ավարտել է [[ԵՊՀ]] բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժինը։ 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով [[Թբիլիսիի պետական համալսարան]]ում։ 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով։ 1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում։ 1970 թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976 թվականից նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը։ 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով։ 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր։ 1991/92 ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան)։ 2002-2003 թթ. դասավանդել է Հ. Աճառյանի անվան համալսարանում։ Պ. Մուրադյանը երկար տարիներ դասավանդելով Երևանի պետական համալսարանումՙ աճեցրել է բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։
 
Նշանակալի է պրոֆ. Պարույր Մուրադյանի վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում։