«Չարլզ Դիքենս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 8]]թ → 8]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Դիքենսի «[[Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը]]» (1837 թվական) վեպը մեծ հռչակ է բերել նրան։ Վեպի հերոսները մի խոմբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում։
 
Դիքենսը [[1838]] թվականին լույս է ընծայել «[[Օլիվեր Թվիստի արկածները]]» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնաշխարհում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջին է անրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «[[Դոմբի և որդի]]» ([[1848]] թվական) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով , սակայն դժբախտ են ու անտասված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։
 
Դիքենսի մյոս վեպը՝ «[[Դեյվիդ Կոպերֆիլդ]]ը» ([[1850]] թվականին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։