«Չանգ Կըն Սոկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (22)
չ փոխարինվեց: 7]]թ → 7]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 28.
Այն բանից հետո, երբ մի գործակալ բացահայտեց Կըն Սոկին, նա սկսեց աշխատել որպես երեխա մոդել։ Այդ ժամանակ Կըն Սոկի ծնողները վաճառում էին իրենց տունը։ Գործակալը, որը ապագա գնորդ էր, նկատեց Կըն Սոկին։ Տեսնելով նրա պոտենցիալը, գործակալը առաջարկեց Կըն Սոկի ծնողներին` թույլ տալ տղային սկսել իր կարիերան որպես մոդել։
 
Կըն Սոկը իր դերասանական կարիերան սկսեց [[1997]] թվականին նկարահանված Selling Happiness (Haengbokeul Pabmoda) կոմեդիայում։ Դրանից հետո նա շարունակեց աշխատել հեռուստատեսությունում որպես երեխա դերասան։ Միջին դպրոցում Կըն Սոկը առաջին անգամ լսեց փոփ-երգիչ Կեն Հիրայի երգերը։ Նա այնքան էր ոգեշնչվել նրանով, որ սկսեց ինքնուրույն ճապոներեն սովորել։ Ավագ դպրոցի առաջին տարիների ընթացքում Չան Կըն Սոկը տեղափոխվեց [[Նոր Զելանդիա]], որտեղ նա [[2003]] թվականից սկսեց հաճախել Նելսոն քոլեջ` [[անգլերեն]] և [[ճապոներեն]] սովորելու համար։ Շնորհիվ Նոր Զելանդիայում սովորած տարիներին, նա կարողանում է խոսակցական մակարդակով հաղորդակցվել այդ երկու լեզուներով։
 
Չնայած այն հանգամանքին, որ Չան Կըն Սոկը ցանկանում էր շարունակել ուսումը Նոր Զելանդիայում, [[Հարավային Կորեա]]յից ստանալով աշխատանքի առաջարկ, որն էր նկարահանվել հայտնի Էմ Բի Սի ալիքի Nonstop 4 կոմեդիայում, նա ստիպված եղավ հետ գնալ իր երկիր։ Այդ կոմեդիայից հետո Կըն Սոկն իրեն համարում էր անհաջող դերասան և չէր կարծում, որ ուներ լավ դերասանական ունակություններ։ Դրանից հետո նա որոշեց ամեն ինչ նորից սկսել և նվիրվել իսկական դերասան դառնալու գործին։