«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Շուկա''', փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է [[ապրանք]]ների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված [[աշխատանք]]ի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։
== Տեսություններ ==
[[Ադամ Սմիթ]]ը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776թ1776 թ.) աշխատության մեջ նշել է «[[անտեսանելի ձեռք]]ի» սկզբունքի մասին, ըստ որի` ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
 
Նորդասական դպրոցի հիմնադիր [[Ալֆրեդ Մարշալ]]ը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890թ1890 թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «[[առաջարկ]]ի և [[պահանջարկ]]ի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։
 
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ [[Ֆիլիպ Կոտլեր]]ը շուկայի բնորոշումը կատարում է` ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
Տող 62.
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
*Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003թ2003 թ, 142 էջ
 
[[Կատեգորիա:Տնտեսական տերմիններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից