«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 8]]թ → 8]] թ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
| նախորդող = Աբբաս 3-րդ
| հաջորդող = Ադիլ շահ
| ծննդյան օր = [[նոյեմբեր]] [[1688]] թ. կամ [[6 օգոստոսի]] [[1698]] թ.
| ծննդավայր = Դաստգերդ, [[Խորասան]], {{IR}}
| վախճանի օր = [[19 հունիսի]], [[1747]] թ.
| վախճանի վայր = Քուչան, [[Խորասան]], {{IR}}
| դինաստիա = Աֆշարիներ
Տող 27.
}}
 
'''Նադիր շահ Աֆշարի''' կամ '''Նադիր շահ''' ({{lang-fa|نادر شاه افشار}}, որ հայտնի է նաև որպես ''Նադեր ղոլի բեգ''&nbsp;-&nbsp;نادر قلی بیگ կամ ''Թահմասպ Ղուլի Խան''&nbsp;-&nbsp;تهماسپ قلی خان) ([[նոյեմբեր]], [[1688]] թ<ref name="iranica">{{cite encyclopedia | url = http://www.iranicaonline.org/articles/nader-shah | title = Nāder Shāh 1736-47 | encyclopedia = [[Encyclopædia Iranica]] | author = Ernest Tucker | date = մարտի 29, 2006 }}</ref> կամ [[օգոստոսի 6]], [[1698]]<ref>Nader's exact date of birth is unknown but August 6 is the "likeliest" according to Axworthy p.17 (and note) and ''[[The Cambridge History of Iran]]'' (Vol. 7 p.3); other biographers favour 1688.</ref> – [[հունիսի 19]], [[1747]]) կառավարել է Իրանը [[Իրանի պատմություն|որպես շահ]] 11 տարի՝ [[1736]]–[[1747]], հիմնադրել [[Աֆշարիների դինաստիան]]։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես ''Պարսկաստանի [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն]]''<ref>Axworthy p. xvii</ref> կամ ''Երկրորդ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր]]'' են կոչել<ref>[http://madmonarchs.guusbeltman.nl/madmonarchs/nadir/nadir_bio.htm Biography of Nadir Shah Afshar "The Persian Napoleon" (1688-1747)<!-- Bot generated title -->]</ref>: Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ [[Խորասան]]ում բնակվող թյուրքալեզու քոչվոր [[աֆշարներ]]ի տոհմից<ref>Michael Axworthy's biography of Nader, ''The Sword of Persia'' (I.B. Tauris, 2006), pp. 17-19: "His father was of lowly but respectable status, a herdsman of the [[Afshar tribe]] ... The Qereqlu Afshars to whom Nader's father belonged were a semi-nomadic Turcoman tribe settled in [[Greater Khorasan|Khorasan]] in north-eastern [[Iran]] ... The tribes of Khorasan were for the most part ethnically distinct from the Persian-speaking population, speaking Turkic or Kurdish languages. Nader's mother tongue was a dialect of the language group spoken by the Turkic tribes of Iran and Central Asia, and he would have quickly learned Persian, the language of high culture and the cities as he grew older. But the Turkic language was always his preferred everyday speech, unless he was dealing with someone who knew only Persian."</ref>, որը վայելում էր [[Սեֆյաններ|Սեֆյան դինաստիայի]] ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)<ref>Stephen Erdely and Valentin A. Riasanovski. ''The Uralic and Altaic Series'', Routledge, 1997, ISBN 0-7007-0380-2, p. 102</ref>։
 
Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ [[Իրան]]ում [[աֆղաններ]]ի Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին [[Օսմանյան կայսրություն|օսմանցիները]] և [[Ռուսական կայսրություն|ռուսները]], ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ [[1736]] թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում [[Մուղանի դաշտ]]ում՝ [[Լենքորան]]ից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների, կողմից, այլ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ի։
 
Նադիր շահը փայլուն հաղթանակներ է տանում ամբողջ Իրանի տարածքում, [[Իրաք]]ում, [[Աֆղանստան]]ում, [[Պակիստան]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Հնդկաստան]]ում, [[Պարսից ծոց|Պարսից ծոցի ավազանում]] ու [[Անդրկովկաս]]ում<ref name="iranica"/>։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»<ref>''Cambridge History of Iran'' Vol.7, p.59</ref> Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը<ref>Vali Nasr, "The Shia Revival: How Conflicts within Islam Will Shape the Future" (New York 2006)</ref><ref>{{Cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/401451/Nadir-Shah |title=Nadir Shah|work=|publisher=[[Encyclopædia Britannica]] Online|accessdate=2010 թ․ սեպտեմբերի 24–ին}}</ref><ref>{{Cite book|title=Nadir Shah|last1=Durand|first1=Sir Henry Mortimer|authorlink=|coauthors=|volume=|edition=|year=1908|publisher=A. Constable and co. ltd|location=|isbn=|pages=352|url=http://books.google.am/books?id=-qMsAAAAYAAJ&source=gbs_navlinks_s|accessdate=2010 թ․ սեպտեմբերի 24–ին}}</ref>։
Տող 35.
== Թուրքական արշավանքը ==
{{Հիմնական հոդված|Երևանի ինքնապաշտպանություն (1724)}}
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] Ահմեդ III սուլթանը ([[1703]]–[[1730]] թթ.), օգտվելով Սեֆյանների թուլացումից, որոշում է հարձակվել Իրանի վրա և վերստին գրավել [[Անդրկովկաս]]ն ու [[Ատրպատական]]ը։ [[1722]] թ. [[Էրզրում]]ում Աբդուլլահ փաշայի գլխավորությամբ կազմակերպվում է 150 հազարանոց բանակ, որը խախտելով [[1639]] թ. պայմանագրով հաստատված Ախուրյան-Զագրոս սահմանը, ներխուժում է Իրանի տարածք։ [[1723]] թ. թուրքերը գրավում են Քարթլի-Կախեթի թագավորության մայրաքաղաք [[Թիֆլիս]]ը։ Թուրքական զորքերը Իբրահիմ փաշայի հրամանատարությամբ նույն թվականի աշնանը շարունակեցին իրենց արշավանքը դեպի [[Ղարաբաղի կուսակալություն]]։ Սկզբում [[Գանձակ]]ի մուսուլմանները [[Արցախ]]ի հայերը թշնամու դեմ միացյալ ճակատ կազմեցին։ Նրանք պարտության մատնեցին թուրքական բանակին և ստիպեցին նրան ետ նահանջել դեպի [[Վրաստան]]։ Սակայն [[1724]] թ. թուրքերը գրավեցին Գանձակը և մոտեցան [[Խաչենի իշխանություն|Արցախի հայկական իշխանություններին]]<ref name="ժ"/>։
 
1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, [[Երևանի կուսակալություն|Երևանի]] ու [[Գանձակի կուսակալություն]]ները գրավելուց հետո թուրքերը շարժվում են [[Ատրպատական]], որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։
 
[[1724]]–[[1725]] թթ., օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են [[Մարաղա]]ն, [[Խոյ]]ը (Հեր), [[Նախիջևան]]ը, [[Օրդուբադ]]ը, [[Թավրիզ]]ը, [[Ուրմիա]]ն և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը [[1722]]–[[1723]] թթ-ին գրավել էր [[Կասպից ծով]]ի արևմտյան ափերը՝ [[Դերբենդ]]ից մինչև [[Էնզելի]]։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվել է [[1724]] թ-ի [[հունիսի 13]]-ի պայմանագրով։ Դրա համաձայն [[Շամախի]]ից արևմուտք ընկած տարածքները անցնում էին [[Օսմանյան Կայսրություն|Օսմանյան կայսրությանը]], իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ [[Ռուսաստան]]ին։
 
Թուրքերը շարժվել են Արևելյան Պարսկաստան, սակայն [[1726]] թ. [[հոկտեմբեր]]ին նրանց առաջխաղացումը կասեցրել է երկրի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ [[1727]] թ. [[հոկտեմբերի 4]]-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչել է Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ Պարսկաստանի տիրակալ։ 1723–27 թթ. թուրք-պարսկական պատերազմը ծանր հարված է հասցրել Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին։
Տող 53.
[[1734]]–[[1735]] թթ-ին Նադիրի զորքերը ներխուժել են Այսրկովկաս։ Տեղի ժողովուրդները, մասնավորապես հայերը, օժանդակել են Նադիրին թուրքերի դեմ պայքարում։ Հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունն ընդգծելու համար Նադիրն այցելել է Սբ Էջմիածին և ներկա եղել պատարագի։ Վանքի վերանորոգման համար հատկացրել է 1000 թուման, տաճարը զարդարել ''15-կգ-անոց ոսկե ջահով'', կարգադրել է Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն։ 1735 թ-ի հրովարտակներով վերահաստատել է հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածքները։ Գնահատելով հայերի դերը հակաթուրքական պայքարում՝ Նադիրը սիրաշահել և հովանավորել է նրանց։
 
[[1735]] թ. [[հունիսի 14]]-ին [[Եղվարդ]] գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախել են թուրքերին։ Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները։ Նադիրի բանակում էին [[Արևելյան Հայաստան]]ի նշանավոր գործիչներ՝ [[Դիզակ]]ի մելիք Եգանը, [[Գեղարքունիք]]ի մելիք Շահնազարը, [[Երևան]]ի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ Հայ զինվորներն ու աշխարհազորայինները փակել են թուրքերի նահանջի ճանապարհը։ Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց [[Կարս]]ից մինչև [[Կարին]] ու [[Բայազետ]] ընկած տարածքները։ Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ [[1736]] թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։ Նադիրը 1736թ1736 թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ։ Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը։ [[1736]] թ. [[Էրզրում]]ում (Կարին) կնքված պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է պարսկաստանի տիրապետությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
[[Պատկեր:Nadershahtomb.jpg|մինի|ձախից|Շահի գերեզմանը]]
[[Պատկեր:Nadir Shah.jpg|մինի]]
Տող 78.
[[Պատկեր:Nader Shah Flag.svg|մինի|ձախից]]
[[Պատկեր:Lion and Sun Emblem of Persia.svg|մինի]]
[[1743]] թ. աշնանը Նադիր շահի զորքերը պաշարել են [[Մոսուլ]]ը, [[1744]] թ. հուլիս-հոկտեմբերին՝ Կարսը։ [[1745]] թ-ի օգոստոսի 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթել է թուրքերին, սակայն ռազմական գործողությունները չի շարունակել։ [[1746]] թ-ի սեպտեմբերի 4-ի հաշտությամբ հաստատվել են [[1639]] թ. պայմանները։ 1747թ1747 թ. Նադիր շահի սպանությունից հետո երկրում խառնաշփոթ է առաջանում։ Դրանից օգտվելով՝ Իրանի հյուսիսում ժամանակին գոյությոյուն ունեցող [[Երևանի կուսակալություն|Երևանի]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի]], [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] ու [[Թավրիզի կուսակալություն]]ների փոխարեն թյուրքալեզու մի քանի ցեղեր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] օժանդակությամբ տարածքը բաժանում են 20-ից ավելի [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանությունների]] ու 10-ից ավելի սուլթանությունների միջև։
 
XIX դարի 20–40-ական թվականների պարսկա-թուրքական բախումների հետևանքով սահմանները չեն փոփոխվել։ Պարսկա-թուրքական պատերազմների վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հաղորդում ականատես պատմիչներ [[Առաքել Դավրիժեցի]]ն, [[Աբրահամ Գ Կրետացի]]ն (1734–37 թթ-ին՝ կաթողիկոս), [[Աբրահամ Երևանցի]]ն, [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը, [[Զաքարիա Քանաքեռցի]]ն և ուրիշներ։