«Մութազիլիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ փոխարինվեց: 4]]թ → 4]] թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 37.
=== Ծաղկումը ===
 
Առաջին Օմայյանների օրոք մութազիլիականները քաղաքական ակտիվություն գրեթե չէին ցուցադրում։ Նրանք ամբողջությամբ զբաղված էին գիտական և փիլիսոփայական գործունեությամբ։ Բայց Օմայյանների կառավարման վերջում նրանք սկսեցին հալածանքների ենթարկվել Հիշամ խալիֆի կողմից։ Այս հալածանքները բերեցին խալիֆայության քաղաքական կյանքում մութազիլիականության ակտիվացմանը։ [[744]] թ. նրանք առաջին անգամ իրականացրեցին պալատական հեղաշրջում և իշխանության բերեցին Յազիդ իբն ալ-Վալիդին, ով, սակայն, չկարողացավ մնալ իշխանության ղեկին։ Այսպիսով, մութազիլիականներին հաջողվեց անել այն, ինչը չկարողացան անել շիաները և խարիջիները տասնամյակներ շարունակ իշխանության համար պայքարի արդյունքում։
 
Աբբասյանների իշխանության գալու ժամանակ մութազիլիականների դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին։ Ալ-Մամուն խալիֆի իշխանության գալու օրոք մութազիլիականությունը պաշտոնական ուսմունք դարձավ խալիֆայությունում։ Բայց, այդ ժամանակներից մութազիլիական առաջնորդները բախվեցին սուր հակասությունների հետ սուննի ուղղափառների կողմից, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնում մութազիլիականության մի շարք դրույթների հետ՝ ներառյալ Ղուրանի էությանը վերաբերող խնդիրը։ Նման հակասություններին բախվելով՝ մութազիլիական առաջնորդները որոշեցին իրենց ազդեցությունն օգտագործել իշխող դինաստիայի արքունիքում և հալածանքներ սկսեցին ուղղափառության ներկայացուցիչների դեմ։ Այս հակասությունները ստացան «միհնա» (محنة) անվանումը։ [[Ալ-Մամուն]] խալիֆը ([[813]]-[[833]]) ուժով ստիպում էր մուսուլման իրավագետներին ճանաչել Ղուրանն արարված։ Սակայն ուղղափառների մի մասը նույնիսկ մահվան վտանգի տակ հրաժարվեց ընդունել մութազիլիական այս ուսմունքը։
 
Հալածանքներից տուժածների թվում էր նաև մուսուլման նշանավոր մտածող և իրավագետ Ահմադ իբն Հանբալը։ Նման դրությունը պահպանվում էր նաև [[ալ-Մութասիմ]] ([[833]]-[[842]] թթ.) և [[ալ-Վասիկ]] ([[842]]-[[847]] թթ.) խալիֆների օրոք։ Միայն [[ալ-Մութավաքքիլ]]ի ([[847]]-[[861]] թթ.) օրոք իշխող դինաստիան հրաժարվեց մութազիլիական գաղափարներից և վերջ դրեց հալածանքներին։ Սրանից հետո մութազիլիական ուսմունքը աստիճանաբար հասավ իր մայրամուտին և մի քանի դար անց դադարեցրեց իր գոյությունը որպես ամբողջական ուսմունք։
 
== Օգտագործված գրականություն ==