«Մոսկվայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 2]]թ → 2]] թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Դեկտեմբերի 8-ին [[Հիտլեր]]ը հրաման տվեց ամբողջ գերմանական ճակատում պաշտպանության անցնելու և գրաված կարևոր շրջանները պահելու մասին։ Դեկտեմբերի 9-ին սովետական զորքերն ազատագրեցին Ռոգաչևոն, Վենյովը, Ելեցը, դեկտեմբերի 11-ին՝ Ստալինոգորսկը, դեկտեմբերի 12-ին՝ Սոլնեչնոգորսկը, 13-ին՝ Եֆրեմովը,15-ին՝ Կլինը, 16-ին՝ Կալինինը, 20-ին՝ Վոլոկոլամսկը, 26-ին՝ ՆարոՖոմինսկը, Մալոյարոսլավեցը, Բորովսկը և արդեն 25-ին լայն ճակատով դուրս եկան Օկա գետը։ [[1942]] թվականի հունվարի սկզբին հակահարձակումն ավարտվեց, որի շնորհիվ ջախջախվեց թշնամու 38 դիվիզիա։ [[Հիտլեր]]ը պաշտոնից հեռացրեց ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-ֆելդմարշալ Վ․ ֆոն Բրաուխիչին, Ֆ․ Բոկին, տանկային բանակների հրամանատարներ Հ․ Գուդերիանին, Ա․ Շտրաուսին և ուրիշների։
 
[[1942]] թվականի հունվարի սկզբին սովետական զորքերը բոլոր կարևոր ստրատեգիական ուղղություններով անցան ընդհանուր հարձակման՝ «Կենտրոն» բանակախմբի գլխավոր ուժերը ջախջախելու նպատակով։ Սակայն միջոցները և հնարավորությունները չբավարարեցին նպատակին հասնելու համար, արդյունքում ազատագրվեցին մի շարք բնակավայրեր (հաջողությամբ էին ընթանում Կալինինի և Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատների ռազմական գործողությունները), չհաջողվեց շրջապատել թշնամու խմբավորումը Վյազմայի շրջանում։ Ապրիլի 20-ին սովետական զորքերը հրաման ստացան Ռժև, Գժատսկ, Կիրով, Ժիզդրա սահմանագծով պաշտպանության անցնելու մասին։ Ընդհանուր առմամբ, հարձակումը արմ․ ուղղությամբ պսակվեց խոշոր հաղթանակով։ Հակահարձակման հետևանքով թշնամին ետ մղվեց Մոսկվայից 100—250 կմ։ Ամբողջովին ազատագրվեցին Մոսկվայի, Տուլայի, Ռյազանի մարզերը, Կալինինի, Սմոլենսկի, Օրյոլի մարգերի շատ շրջաններ։ Թշնամին կորցրեց ավելի քան 500 հզ մարդ, 1300 տանկ, 2500 թնդանոթ, 15 հզ մեքենա ևն։ Մոսկվայի ճակատամարտում սովետական զորքերն առաջինն էին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որ պարտության մատնեցին [[ֆաշիստական Գերմանիա]]յի բանակը և ցրեցին նրա անպարտելիության առասպելը։ Ձախողվեց «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Սովետական զորքերն իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այն նշանավորեց ռազմական գործողությունների շրջադարձ հօգուտ ՍՍՀՄ-ի և մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի ամբողջ հետագա ընթացքի վրա։ Հաղթանակը ձեռք բերվեց սովետական ռազմիկների մասսայական հերոսությամբ և սովետական մարդկանց աշխատանքային խիզախումներով։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 110 զինվոր (այդ թվում 28 պանֆիլովականներ)։ Մարտական վարպետություն ցուցաբերեցին բանակների հրամանատարները, մեծ օգնություն ցույց տվեցին պարտիզանները։ [[1944]] թվականին սահմանվեց «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, [[1965]] թվականին քաղաքին շնորհվեց հերոս քաղաք կոչումը։ Մոսկվայի ճակատամարտին մասնակցել են մեծ թվով հայեր։ Արևմտյան ռազմաճակատում աչքի ընկավ գնդապետ [[Հայկ Մարտիրոսյան|Հ․ Մարտիրոսյանի]] գլխավորած 239-րդ հրաձգային դիվիզիան, որը մարտեր մղեց Նովոմոսկովսկ, Ուզլովայա, Դոնսկոյ, Եպիֆան և այլ քաղաքների շրջանում։ Մայոր Ն․ Բաչոյանը (մոտոհրաձգային գնդի, ապա՝ 146-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար) մասնակցեց Նարո-Ֆոմինսկի ազատագրմանը։ Վոլոկոլամսկի և Մոժայսկի ուղղությամբ էին գործում գնդապետ Ա․ Գինոսյանի դիվիզիան, գնդապետ Հ․ Ղազարյանի և փոխգնդապետ Հ․ Մելիքյանի գնդերը։ Ալեքսին քաղաքի ազատագրմանը մասնակցեց գնդապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորած դիվիզիան։ Մոսկվայի ճակատամարտում հվ-արմ․ ուղղության զորքերի հրետանու հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Մ․ Պարսեղովը, ռազմաճակատի հրետանու հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ի․ Վեքիլյանը։ [[1941]]-ի դեկտեմբերին Ելեցի շրջանում մղված մարտերին մասնակցեց գեներալ-լեյտենանտ Հ․ Բաղրամյանը, որը զորքերի հատուկ շարժական խմբի շտաբի պետ էր։ Մոսկվայի հայերից մարտերում աչքի ընկան Հ․ Ալիբեկյանը, Գ․ Կուլօղլյանը, Ա․ Մանուկյանը (հրետանային դիվիզիոնի հրամանատար) և շատ ուրիշներ։ Վնուկովո կենտրոնական օդանավակայանի պարետն էր գնդապետ Վ․ Մելիքյանը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=36}}