«Մշակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: 1թ → 1 թ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (փոխարինվեց: 1թ → 1 թ (3) oգտվելով ԱՎԲ)
{{վիքիֆիկացում}}
{{արևմտահայերեն|Մշակ (թերթ, արեւմտահայերէն)}}
'''«Մշակ»''', հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921թթ1921 թթ. [[Թիֆլիս]]ում։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր՝ [[Գրիգոր Արծրունի]]։ Հետագայում «Մշակի» խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. [[Լեո]]ն։
 
«Մշակ»-ը եղել է «Հյուսիսափայլ» ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն, «Հյուսիսափայլ»-ի հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում, [[Անդրկովկաս]]ի մշակութային կենտրոն՝ Թիֆլիս քաղաքում։ Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին։ Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանում, Գերմանիայում, Արծրունին վերադառնում է հարազատ երկիր, հրապարակվում է «Հայկական Աշխարհում», սակայն երազում է սեփական լրագրի մասին։ Լինելով հարուստ ռազմական գործիչ՝ Երեմիա Արծրունու որդի, Գրիգորն այնուամենայնիվ բախվում է ֆինանսական խնդիրների, քանի որ հայրը թերթի խմբագրի կարիերան համարում էր ոչ բավականաչափ պատվավոր իր որդու համար։ Մի անգամ Թիֆլիսում, «Եվրոպա» սրճարանում Արծրունին հանդիպում է երկու երիտասարդների՝ Միհրդատ Ամերիկյանի և Գևորգ Չմշկյանի հետ, ովքեր, պարզվեց, երազում էին հայկական թատրոն ստեղծելու մասին։ Այդ օրն ընդունված է համարել «Մշակ» թերթի հիմնադրման օր։ Թերթը սկսեց լույս տեսնել շաբաթական մեկ անգամ, այնուհետև՝ երկու, երեք ու հինգ անգամ։
[[1884]] թվականին տեղի ունեցավ Արծրունու և Րաֆֆու միջև վաղուց հասունացած հակամարտության սրացումը։ Ֆինանսական ճգնաժամը հարցի տակ է դրել թերթի հետագա գոյությունը։ Րաֆֆին առաջարկեց շարունակել թերթի գործունեությունը, խմբագրություն ընդունելով իր մարդկանց (Գ. Միրզոյան, Ն. Աբելյան), դրանով իսկ փոխել թերթի ուղղվածությունը։ Արծրունին մնաց անսասանդ։ Րաֆֆին հիասթափված էր և մտածում էր սեփական հրատարակություն ստեղծելու մասին։
 
[[1892]] թվականին Արծրունու մահից հետո «Մշակ»-ը խմբագրում էին Ա. Քալանթարը, Ա. Առաքելյանը։ 1917-20թթ20 թթ.-ին «Մշակ»-ը դարձավ բուրժուական ազգայնականության բարձրախոսը։
 
'''«Մշակ» թերթը 1893-1913թթ1913 թթ.'''
 
[[1892]] թ. դեկտեմբերի 19-ին մահացավ «Մշակի» տաղանդավոր խմբագիր Գր. Արծրունին և թերթը դադարեց հրատարակվել։ Այն սկսեց լույս տեսնել տասնամյա ընդմիջումից հետո՝ [[1893]] թ. հոկտեմբերի 14-ից՝ Ալ. Քալանթարի խմբագրությամբ։ Թերթի առաջին համարում նոր խմբագիրը հավաստում է իր հավատարմությունը թերթի նախկին ուղղությանը։ Քալանթարի շրջանի «Մշակը» որոշ վերապահումներով, կապիտալիստական հասարակարգի պաշտպանն էր, միայն թե կապիտալը պետք է կենտրոնանա ոչ թե մի բուռ մարդկանց, այլ հարյուր հազարավորների ձեռքին։ Թերթը համատեղելի էր համարում կապիտալիզմը և բանվոր դասակարգի բարվոք դրությունը և չէր հանդուրժում որևէ սոցիալական հեղափոխության գաղափար։ «Մշակը» [[1893]]-[[1913]] թթ նույնպես պարբերաբար արծարծել է հայ ժողովրդի կրթության ու լուսավորության հետ կապված հարցերը, քննարկել գրականության և արվեստի օրվա պրոբլեմները, հայ ժողովրդին ծանոթացրել ռուս և համաշխարհային գրականության գոհարներին։