«Միջին ուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ
չ (Նոր էջ. thumb|300 px|right| Միջին ուղեղ (անիմացիա) '''Միջին ուղեղը''' ({{lang-la|mesencephalon}}) ֆիլոգենեզի ընթացքու...)

չ (տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ)
[[Image:Midbrain.gif |thumb|300 px|right| Միջին ուղեղ (անիմացիա)]]
'''Միջին ուղեղը''' ({{lang-la|mesencephalon}}) [[ֆիլոգենեզ]]ի ընթացքում զարգանում է հիմնականում [[տեսողական վերլուծիչ|տեսողական ռեցեպտորի]] ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն [[աչք]]ի նյարդավորման հետ: Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ` [[քառաբլուրներ]]: Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին [[հետին ուղեղ]]ում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ: [[Բարձրակարգ կենդանիներ]]ի և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ:

[[image:Human brain inferior view description.JPG|thumb|200px|Մարդու գլխուղեղը

1. Cerebrum — [[Մեծ կիսագնդեր]]

2. Mesencephalon — [[Միջին ուղեղ]]

3. Pons — [[Վարոլյան կամուրջ]]

4. Medulla oblongata — [[Երկարավուն ուղեղ]]

5. Cerebellum — [[Ուղեղիկ]]

#տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ,
#ենթակեղևային լսողական կենտրոններ,
#բոլոր այն վերել ու վայրէջ հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղի կեղևը կապում են [[ողնուղեղ]]ի հետ և տարանցիկ (տրանզիտային) կերպով անցնում են միջին ուղեղով,
#[[սպիտակ նյութ]]ի խրձեր, որոնք միջին ուղեղը կապում են ուղեղի հարևան մասերին:

Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից` քառաբլուրներից և ուղեղի կորություններից:
*Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA)): Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի [[մեծ կիսագնդեր|կիսագնդեր]]ի և բրտամարմնի հետին ծայրի տակ: Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina):

Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)` լսողության ենթակեղևային կենտրոնները: Նրանց արանքի ակոսում պառկած է [[էպիֆիզ]]ը կամ կոնաձև մարմինը (corpus piniale): Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի [[միջանկյալ ուղեղ]]ը:

*Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է [[առաջային ուղեղ]] գնացող բոլոր հաղորդչական ուղիները:
Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը` թեթևակի պարուրաձև ոլորվածքով:
*Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է [[սիլվյան ջրածորան]] (կամ [[սիլվյան ջրանցք]]) – aqueductus cerebri (Silvi): Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, [[IV փորոք]]ը միացնում է [[III փորոք]]ին: Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից` ուղեղի կոթոնների ծածկով:
===Ներքին կառուցվածք===
Միջին ուղեղի լայնական կտրվածքի վրա տարբերում են ուղեղի ցողունի երեք հիմնական մաս`
#ծածկի թիթեղ (lamina tecti), կազմվում է քառաբլուրներով,
#ծածկ (tegmentun), միջին ուղեղի մնացած մասն է, բացի ուղեղի կոթոններից, որոնք կազմում են
#միջին ուղեղի փորային հատվածը (pedunculi cerebri) կամ ուղեղի սեփական կոթոնները (crus cerebri): Տեսողական ռեցեպտորի ազդցության տակ միջին ուղեղի զարգացմանը համապատասխան այստեղ գտնվում են զանազան կորիզներ, որոնք կապ ունեն աչքի նյարդավորման հետ:

[[Սիլվյան ջրածորան]]ը ներսից պատած է կենտրոնական գորշ նյութով, որն ունի ֆունկցիայով կապված է վեգետատիվ համակարգի հետ: Նրա մեջ ջրածորանի փորային պատի տակ գտնվում են երկու շարժիչ գանգուղեղային նյարդերի կորիզներ` [[ակնաշարժ նյարդ]]ի (n. oculomotorius) (III զույգ) և [[ճախարակային նյարդ]]ի (n. trochlearis) (IV զույգ) կորիզները:

Զոմերինգյան նյութը ամբողջ միջին ուղեղի երկայնքով տարածվում է [[վարոլյան կամուրջ]]ից մինչև [[միջանկյալ ուղեղ]]ը: Իր ֆունկցիայով պատկանում է բրգային համակարգին: Զոմերինգյան նյութից ցած ընկած կոթոնները պարունակում են [[մեծ կիսագնդեր]]ի կեղևից իջնող երկայնաձիգ նյարդաթելեր, որոնք գնում են դեպի [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի համարյա բոլոր ստորին բաժինները (tractus corticorpontinus, corticonuclearis, corticospitalis և այլն): Supstantia nigra-ից մեջքայնորեն գտնվող tegmentum – ը պարունակում է բերել թելեր և գորշ նյութի կորիզներ: Սրանցից ամենակարևորը կարմիր կորիզն է (nucleus ruber):

Միջին ուղեղի ծածկի (tegmentum) մեջ շարունակվում են նաև ցանցանման գոյացությունները (formatio reticularis) և միջային երկայնաձիգ խուրձը (fasciculus longitudinalis medialis): Միջային երկայնաձիգ խուրձն անցնում է միջին գծի երկու կողմերով, անմիջապես սիլվյան ջրածորանի և IV փորոքի գորշ նյութի տակով, և բաղկացած է վերել ու վայրէջ թելերից, որոնք ընթանում են ծածկաողնուղեղային ուղու (tractus tectospinalis) հետ: Միջային երկայնաձիգ խուրձը ասոցիացիոն կարևոր մի ուղի է, որի միջոցով ակնագնդի մկանների նյարդերի տարբեր կորիզները կապվում են իրար հետ. սրանով են պայմանավորված աչքերի զուգակցված շարժումները աչքի թեքվելու ժամանակ:
<gallery>
31 725

edits