«Ուղեղիկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Ուղեղիկի ներքին կառուցվածքը: տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ
չ (→‎Ուղեղիկի ներքին կառուցվածքը: տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ)
Ուղեղիկի [[սպիտակ նյութ]]ում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում: Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը` nucleus fastigil: Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս` խցանաձև կորիզը (nucleus emboliformis): Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus): Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս: Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին: Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը:<br />
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով: Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են` կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները: Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում): Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից: Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին: Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ:
*'''Ստորին կոթոններ''' (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia): Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից` fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից` tractus olivocerebellaris :
*'''Միջին կոթոններ''' (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA)):
Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև - կամրջային ուղու շարունակությունը:
31 725

edits