«Մեր թվարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 5]]թ → 5]] թ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մեր թվարկությունը''' կամ '''Քրիստոնեական թվարկություն,''' որը ներկայացվում է մ.թ. կամ Ք.հ. հապավումներով, [[Anno Domini]] ժամանակաշրջանի այլընտրանքային տարբերակն է («Քրիստոսի տարի», կրճատ՝ մ.թ.): Մ.թ.ա.-ն հապավվում է «Մեր թվարկությունից առաջ» (կա նաև «Քրիստոսից առաջ» տարբերակը, որը հապավվում է Ք.ա.) արտահայտությունը։ Մ.թ. և մ.թ.ա. նշանակումներն օգտագործում են [[Քրիստոնյա]] վանական [[Դիոնիսիուս Էքսիգուուս]]ի [[6-րդ դար]]ում ներկայացված տարեգրության համակարգը, ով սկիզբ դրեց [[Anno Domini]] նշանակմանը։ Նշանակումը՝ արձանագրելով Հիսուս Քրիստոսի կյանքի սկիզբը որպես ելակետային թվական։ Ոչ մի տարեգրության մեջ չի մտնում զրո թվականը, իսկ երկու թվարկությունները (մ.թ., մ.թ.ա. և Ք.ա, Ք.հ.) թվային արժեքով հավասար են. Այդպես՝ «մ.թ. [[2015]] թ.» համընկնում է «Ք.հ. [[2015]] թ.»-ի հետ, իսկ «Մ.թ.ա. [[400]] թ.» համընկնում է «Ք.ա. [[400]] թ.»-ի հետ։
 
«Մեր թվարկություն» արտահայտությունը կարելի է գտնել [[1708]] թվականից անգլերենով, ու արմատներով գնում էր դեպի լատիներեն կիրառությունը Եվրոպայի քրիստոնյաների կողմից [[1615]] թվականին, որպես vulgaris aerae, ու դեպի [[1635]] թ.-ը որպես [[անգլերեն]]ով Vulgar Era: Այդ ժամանակներում բոլոր արտահայտություններն օգտագործվում էին զուգահեռ «Քրիստոնեական թվարկություն»-ի հետ, իսկ «vulgar» բառը նշանակել է ավելի ճիշտ «հասարակ, նորմալ, կամ ոչ-կայսերական», քան «կոպտորեն անպատշաճ»:
 
«Մ.թ.» հապավման կիրառությունը ներկայացրել են հրեա գիտնականները [[19-րդ դար]]ի կեսին։ [[20-րդ դար]]ի վերջից մ.թ. ու մ.թ.ա.-ն տարածում գտան գիտական գրականության մեջ ու հիմնականում միտում ունեն շեշտել ոչ-քրիստոնյաների հանդեպ հանդուրժողականություն ու/կամ ուշադրությունը։
Տող 12.
 
== Ծագումնաբանությունը ==
Մեր թվարկությմաբ կիրառված թվագրման համակարգը մշակել է քրիստոնյա քահանա [[Դիոնիսիուս Էքսիքուուս]]ը [[525]] թվականին՝ Era of Martyrs-ի համակարգը փոխարինելու համար, քանի որ նա չէր ուզում շարունակել քրիստոնյաներին հալածող բռնակալի հիշողությունը։ Նա որոշեց սկսել հաշվել տարիները սկսած Հիսուսի մարմնավորման դեպքի ժամանակից, չնայած այսօր գիտնականները համաձայնվոմ են, որ նա մի քանի տարվա սխալանք է թույլ տվել։ Դիոնիսիուսը կազմեց Զատկի սեղանի պարունակության ցուցակը, որտեղ ներկայացրել է նոր թվարկություն «Anni Domini Nostri Jesu Christi»: Այս կերպ տարիները հաշվելը դարձավ ավելի տարածված, երբ այն սկսեց օգտագործել [[Բեդա]]ն [[Անգլիա]]յում [[731]] թվականին։ Բեդան նաև ներկայացրեց մինչև Հիսուսի ենթադրվող ծնունդը եղած տարիների հաշվառումն ու զրոյական տարին չօգտագործելը։ [[1422]] թ.-ին [[Պորտուգալիա]]ն դարձավ միակ արևմտաեվրոպական երկիրը, ով անցավ Դիոնիսիուսի մշակած համակարգին։
 
=== «Վուլգար թվարկություն» տերմինի կիրառությունը ===
Տող 21.
 
Անգլերեն «Մեր թվարկություն» արտահայտությունը հայտնվում է [[1708]] թվականից, իսկ [[1715]] թվականի աստղագիտության մասին գրքում գործածված է «վուլգար թվարկություն» տերմինի հետ զուգահեռաբար։ 1759 թվականի պատմության գիրքը հիմնականում օգտագործում է common æra արտահայտությունը՝ այն վերագրելով հրեաների թվարկությանը։ «Մեր թվարկությունից առաջ» արտահայտության առաջին գործածությունն է [[1770]] թվականի աշխատության մեջ, որը նաև օգտագործում է մեր թվարկություն ու վուլգար թվարկություն եզրերը զուգահեռաբար, որոնք գրքի թարգմանության մեջ գրված են գերմաներենով։ [[1797]] թվականի [[Encyclopædia Britannica]] հրատարակությունն օրգագործում է վուլգար և մեր թվարկություն արտահայտությունները զուգահեռաբար։ [[1835]] թվականին [[Living Oracles]] գրքում [[Ալեքսանդր Քամբըլ]]ը գրել է.
{{քաղվածք|«Վուլգար թվարկությունը կամ [[Anno Domini]]-ն. Հիսուս Քրիստոսի չորրորդ տարին, որոնցից առաջինը տևել է միայն ութ օր», ու նաև ակնարկում է մեր թվարկությանը որպես վուլգար թվարկության հոմանիշին, հաշվի առնելով «այն փաստը, որ մեր Աստված ծնվել է վուլգար թվարկությունից 4 տարի առաջ, որը կոչվում է [[Anno Domini]], պատճառ է դառնում (օրինակ), որ նրա ծննդից 42-րդ տարին համապատասխանում է մեր թվարկության 38-րդ տարուն...»: Կաթոլիկ Հանրագիտարանը ([[1909]] թ.) օգտագործում էր «Քրիստոնեական, Վուլգար կամ մեր թվարկություն» տերմինները զուգահեռաբար։}}
 
«Մեր թվարկություն» արտահայտությունը փոքրատառերով հայտնվեց նաև 19րդ դարում ընդհանուր իմաստով, որը պարտադիր չէր վերաբերվում Քրիստոնեական թվարկությանը, այլ թվագրման մի համակարգի, որն ունի ընդհանուր կիրառություն մարդկության մեջ։ Այսպիսով՝ «մեր թվարկություն հրեաների համար», «մեր թվարկություն մուսուլմանների համար», «մեր թվարկություն աշխարհի համար», «մեր թվարկություն Հռոմի հիմնադրման համար»: Երբ սա հղվում է Քրիստոնեական թվարկությանը այն երբեմն դասակարգվում էր որպես «Մարմնացման թվարկություն», «Ծննդի թվարկություն» կամ «Քրիստոսի ծննդյան թվարկություն»: