«Մարգար Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: 7]]թ → 7]] թ (2) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: 7]]թ → 7]] թ (2) oգտվելով ԱՎԲ)
[[1966]] թ-ին Մարգար Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի կոչում»։ [[1971]] թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը նրան շնորհել է [[Սոցիալիստական աշխատանքի հերոս]]ի կոչումը՝ պարգևատրելով «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով և [[Լենինի շքանշան]]ով։ Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշանների, ինչպես նաև ֆրանսիական կոնյակի «Կամյու» տան բարձրագույն պարգևի՝ «Համտեսի ասպետ» արծաթե մեծ մեդալի։
 
[[1975]] թ-ին [[Երևանի կոնյակի գործարան]]ի տարածքում կառուցվել է Մարգար Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, իսկ 100-ամյակի կապակցությամբ [[2007]] թ-ին թողարկվել է նրան նվիրված հայկական նամականիշ։
 
[[Պատկեր:Margar Sedrakyan's Plaque, Yerevan.jpg|350px|մինի|Մարգար Սեդրակյանի հուշատախտակը Երևանի [[Սայաթ-Նովայի պողոտա (Երևան)|Սայաթ Նովա]] 25 հասցեում]]
== Պատմական ակնարկ ==
 
1937 թվականին Իվան Պապանինի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուղևորվեցին դեպի Հյուսիսային բևեռ։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն ինչ-որ բան նվիրաբերեց այդ գիտարշավի մասնակիցներին. Բելառուսը տրամադրեց տաք շորեր, Ուկրաինան՝ սալ, Հայաստանը՝ կոնյակ։ «Պրավդա» թերթում տպագրվեց հոդված և գիտարշավի մասնակիցների լուսանկարը, որում նրանք պատկերված էին կոնյակի տակառը ձեռքերին։ Հոդվածում նրանք պատմում էին, որ արշավն անցնում է այնքան սաստիկ ցրտի պայմաններում, որ անգամ 42 աստիճանի թնդության հայկական կոնյակը նրանց չէր տաքացնում։ Դրա պատճառով խնդիր դրվեց՝ արդյո՞ք հնարավոր է ստեղծել ավելի թունդ աստիճան ունեցող կոնյակ։ Վարպետ Մարգարի ստեղծագործական տաղանդը արարեց 50 աստիճանի թնդության «Դվին», իսկ 1947թ1947 թ-ին էլ՝ կոնյակի արտադրության մեջ ամենաթունդ՝ 57 աստիճան ունեցող «Երևան» կոնյակը։
 
Ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը<ref>[http://168.am/2013/05/10/223376.html « Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն». Բորիս Պաստեռնակ]</ref>։