«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ
չ (տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ)
'''Նկարելուկներ''' - նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված [[բառ]]եր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման: Օտար բառով սա հայտնի է '''ռեբուս''' անվամբ ('''ռեբուս''' բառը տարածում է ստացել լատիներեն '''non verbis, sed rebus''' արտահայտությունից, որը նշանակում է '''ոչ թե բառերով, այլ իրերով'''): Ոչ [[հայերեն]] բառի փոխարեն ստեղծվել է '''նկարելուկ''' բառը ('''նկար''' + հան'''ելուկ'''):<ref name="ReferenceA">'''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.''' «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Ե., «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.:</ref>
 
== Պատմություն ==
Քանի որ արևելահայ ընթերցողը նկարելուկներին առավել հաճախ հանդիպում էր [[ռուսերեն]] պարբերականներում և հատուկ ժամանցային ժողովածուներում, ապա նշենք, որ [[ռուսերեն]]ով առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. պետերբուրգյան «Սովրեմեննիկ» ամսագրում:
[[Հայերեն]]ով նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան: Նույնիսկ «[[Հայկական Սովետական Հանրագիտարան|Հայկական սովետական հանրագիտարանում]]» (ՀՍՀ) և 4-հատորյա «Ինչ է: Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան: Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Ե., [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Ե., [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթում:
Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «[[9-րդ Հրաշալիք]]» շաբաթաթերթը (առաջին համարը՝ [[1994]] թ.): Հրանտ Վարդանյանի և [[Վաչագան Սարգսյան]]ի առաջարկով շրջանառության մեջ դրվեց [[հայերեն]] «նկարելուկ» բառը, որը դիմացավ [[տարի]]ների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է: Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ: Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց [[Վաչագան Սարգսյան]]ի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը:<ref>'''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.''' «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Ե., «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.:<name="ReferenceA"/ref>
 
== Նկարելուկի տեսակները ==
31 725

edits