«Հրշեջ տեխնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Movses fire apparatus.jpg|մինի|ГАЗ-53 հրշեջ մեքենա Հայաստանի Հանրապետությունում]]
'''Հրշեջ տեղնիկա''', մարդկանց փրկելու, նյութական արժեքները և բնական հարստությունները հրդեհից պաշտպանելու տեխնիկական միջոցներ։ Հրշեջ տեղնիկայի հիմնական միջոցները հրշեջ մեքենաներն են (հրշեջ [[ավտոմոբիլ]]ներ, [[գնացք]]ներ, [[նավ]]եր, [[ինքնաթիռ]]ներ և [[ուղղաթիռ]]ներ)։ Հրշեջ տեղնիկային են պատկանում նաև հրշիջման, հրշեջ ազդանշանման ստացիոնար տեղակայանքները, [[կրակմարիչ]]ները և հրդեհի վայրը հրշիջման միջոցների տեղափոխման սարքավորումը։ Հրշեջ տեղնիկա ստեղծելու փորձերը վերաբերում են վաղ անցյալին։ Դեռևս մ. թ. ա. հույն գյուտարար, մեխանիկ Կտեսիբիոսը կառուցել է մի մեքենա, որը ըստ հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նկարագրի, ունակ էր «ջուրը վեր նետելու»։ Այդ մեքենան ուներ մխոցավոր երկգլանանի պոմպի բոլոր կոնստրուկտիվ տարրերը։ Սակայն Կտեսիբիոսի գյուտը մոռացվեց, և միայն XVI դ. [[Աուքսբուրգ]]ում ([[Գերմանիա]]) անվանի վարպետ [[Անտոն Պլատներ]]ը կառուցեց ձեռքի նույնատիպ հրշեջ պոմպ, որի օգնությամբ ջրաշիթը կարելի էր հասցնել այդ մեքենայից 6—8 մ հեռավորության։ [[1672]] թվականին Ամստերդամում հոլանդացի [[Ցան վան դեր Հեյդեն]] պատրաստեց դուրս նետվող փողրակով պոմպ, որը երկար ժամանակ օգտագործվում էր որպես հրշիջման հիմնական միջոց։ Հրշիջման ջրթափ խողովակները Ռուսաստանում սկսեցին կիրառվել առաջին անգամ XVII դ.։ Շոգեմեքենայի գյուտից հետո, 1829թվականին1829 թվականին, Լոնդոնում պատրաստվեց հրդեհի մարման տեղակայանք, որի պոմպերը շարժման մեջ էին դրվում շոգիով։ [[1892]] թվականին Գերմանիայում ստեղծվեց մեխանիկական հրշեջ պոմպ ունեցող ավտոմոբիլ, իսկ [[1907]] թվականին ի հայտ եկավ ավտոմոբիլին մոնտաժված աոաջին հրշեջ սանդուղքը։ Երկար ժամանակ կրակմարիչ հիմնական միջոցը ջուրն էր, որի կիրառումը որոշ դեպքերում անհրաժեշտ արդյունք չէր տալիս (օրինակ, այրվող յուղերը, նավթը մարելու դեպքում)։ XX դ. սկզբում Բաքվի գիմնազիայի ուսուցիչ Լորանը առաջարկեց մարման նոր միջոց՝ քիմիական փրփուր, որն առաջանում էր կրակմարիչում։ Սովետական իշխանության հաստատման առաջին ամիսներից մեծ ուշադրություն էր հատկացվում հրշեջ տեղնիկայի ստեղծմանը։ Երկրում կազմակերպվեց փրփրարտադրիչների, փրփրափոշիների և փրփրասարքերի արտադրություն։ [[1928]] թվականից սկսվեց հրշեջ ավտոմոբիլների սերիական արտադրությունը։ [[ԽՍՀՄ]]թվականին է պատկանում այրվող գազանավթային շատրվանները պայթյունով մարելու տեխնիկայի և մեթոդների մշակման առաջնությունը, որը լայն կիրառում է գտել ամբողջ աշխարհում։ [[1967]] թվականից ԽՍՀՄ-ում սկսեցին կիրառել հրշեջ տեղնիկայի նոր միջոցներ՝ գազաջրային մարման տեղակայանքներ, որոնք գազանավթային այրվող շատրվանները հանգցնում են տուրբոռեակտիվ շարժիչների բանած գազերով և ջրային գոլորշիներով։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=632}}