«Հրիթիկ Ռոշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 4]]թ → 4]] թ (9) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Հրիթիկ Ռոշան''' ([[հինդի]]` हृथिक रोशन, ամբողջ անունը` Հրիթիկ Նագրաթհ Ռոշան, ծնվ. [[1974]] թ. [[հունվարի 10]], [[Մումբայ]], [[Հնդկաստան]]), [[հնդիկներ|հնդիկ]] կինոդերասան։ Բազմիցս արժանացել է [[Filmfare Award]] մրցանակի` տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկական կինոյի սեքս-խորհրդանիշ համարվող [[դերասան]]ներից մեկն է։
 
== Կենսագրությունը ==
Տող 7.
Մանկության տարիներին Հրիթիկ Ռոշանը մեծանում էր բարդույթներով` կակազելու և իր արտաքին տեսքի համար, քանի որ նրա աջ ձեռքն ունի երկու մեծ մատ ([[պոլիդակտիլիա]]): 14 տարեկանում հատուկ բուժում անցնելուց հետո` խոսքի հետ կապված խնդիրները լուծվեցին։ Նա ավարտել է [[Բոմբեյ]]ի շոտլանդական դպրոցը։
 
Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է [[1980]] թ-ին, երբ դեռ երեխա էր։ Նրա մեծահասակ տարիների կինոդեբյուտը կայացել է [[2000]] թ-ին` իր հոր «Ասա, որ սիրում ես» ֆիլմում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար Հրիթիկ Ռոշանն ստացել է Filmfare Award մրցանակ` լավագույն դեբյուտի և տղամարդու լավագույն դերի համար։ Հետագայում նկարահանվել է «Եվ թախծի, և ուրախության մեջ» ([[2001]] թ.), «Դու մենակ չես» ([[2003]] թ.), «Երբ մեկ կյանքը քիչ է» ([[2007]] թ.), «Կյանքը ձանձրալի չի կարող լինել» ([[2011]] թ.) և այլ ֆիլմերում։
 
== Անձնական կյանքը ==
Հրիթիկ Ռոշանը 2000թ2000 թ-ին ամուսնացել էր դերասան և ռեժիսոր [[Սանջայ Խան]]ի դստեր` Սյուզաննա Խանի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու որդի, սակայն շուրջ 13 տարի տևողությամբ համատեղ կյանքից հետո, [[2014]] թ-ին նրանք ամուսնալուծվել են։
 
== Ծանոթագրություններ ==