«Հովհաննես Շարամբեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: | անվանումը = → | նկարագրություն =, Բնօրինակ անուն ազգանուն → բնագիր անուն, Պատկեր → պատկեր, Ի ծն oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ փոխարինվեց: 5թ → 5 թ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
 
==Կենսագրություն==
Նկարիչ Հովհաննես Շարամբեյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17–ին, Երևանում՝ [[Վան]]ից գաղթած հոր և երևանցի մոր ընտանիքում։ Ավարտել է Երևանի [[Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան]]ը (1945թ1945 թ.), այնուհետև սովորել [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ը (1945–1951թթ1945–1951 թթ.)։ 1947 թվականին Դիլիջանում հիմնադրել է նկարչական ստուդիա (1970 թվականից՝ նկարչական դպրոց), 1958 թվականին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարանը (1979 թվականից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ)։ 1978–1986 թթ. եղել է [[Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան]]ի տնօրենը<ref>{{cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1186|language=հայերեն|title=Ժողովրդական արվեստի թանգարան. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II|publisher=Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն}}</ref>։
Հովհաննես Շարամբեյանի անվամբ են կոչվում Երևանի [[Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն|Ժողովրդական ստեղծագործության կենտրոն]]ը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը<ref name="Ով ով է">{{cite web|url=http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_sharambeyan_hovhannes|language=հայերեն|title=Շարամբեյան Հովհաննես․ Ժողովրդական արվեստի թանգարան. Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ|publisher=Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ}}</ref>։
<center><gallery widths=240px heights=180px>
Տող 29.
 
==Գործունեություն==
[[Պատկեր:Ed. Mirzoyan, Arno Babajanyan.1965 Dilijan.JPG|մինի|Հովհաննես Շարամբեյանը [[Էդուարդ Միրզոյան]]ի և [[Առնո Բաբաջանյան]]ի հետ, 1965թ1965 թ., Դիլիջան]]
[[Պատկեր:1962.05.Yerevan.jpg|մինի||ձախից|Հովհաննես Շարամբեյանը [[Մարտիրոս Սարյան]]ի հետ, 1962 թ., Երևան]]
Բուն նկարչությունից բացի՝ Հովհաննես Շարամբեյանն ակտիվորեն զբաղվել է մշակութային և հասարակական լայն գործունեությամբ։ Դեռևս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվում է Դիլիջան, որտեղ 1943 թ. սկսում է աշխատել [[Դիլիջանի Հասմիկ Հակոբյանի անվան ժողովրդական թատրոն]]ում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1947 թ. կազմակերպում է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիան։ 1953 թ. Շարամբեյանն առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի, իսկ 1956 թ. ընդունվում ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ։ Հովհաննես Շարամբեյանը 1958թ1958 թ. ակտիվորեն մասնակցում է Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, ինչի արդյունքում թանգարանն այսօր համալրված է հայտնի հայ և արտասահմանյան նկարիչների լավագույն ստեղծագործություններով։ 1960 թ. Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ։ 1967 թ. ընտրվում է Հայաստանի նկարիչների վարչության անդամ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ 1973 թ. ընտրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ։ 1978 թ. Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1979 թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է հանդիսանում իր և Ս. Դավթյանի հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար Շարամբեյանը հատկացնում է բնակարանը։ 1984 թ. Հովհաննես Շարամբեյանին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով շնորհվում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
 
Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրանց զարգացման ուղղությամբ։ Դիլիջանում նա երկար տարիներ եղել է կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, հիմնադրել է Հայաստանի պետական ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։
Տող 49.
 
==Հիշողություններ==
[[Պատկեր:1984.Jogh Arvesti Tangaran.JPG|մինի|Հովհաննես Շարամբեյանը Կարեն Դեմիրճյանի և Ֆադեյ Սարգսյանի հետ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, 1984թ1984 թ.]]
{{քաղվածք|Կան մարդիկ, որոնց հետ մշտապես հաճելի է հանդիպելը։ Այդ նրանք են, ովքեր հրապուրված են իրենց գործով, միշտ կենսուրախ են ու բարի։ Այդպսին էր Վանիկ Շարամբեյանը՝ իր հայրենիքի ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը։|[[Բորիս Պիոտրովսկի]]}}
 
Տող 77.
 
==Աղբյուրներ==
* «Հովհաննես Շարամբեյան», կատալոգ։ Երևան, 1990թ1990 թ.,
* Դանիել Դզնունի, «Հայ կերպարվեստի համառոտ բառարան»։ Երևան, 1977թ1977 թ., 378 էջ.,
* «Ով ով է. հայեր», կենսագրական հանրագիտարան, հտ. 2-րդ։ Երևան, 2007թ2007 թ
 
== Արտաքին հղումներ ==