«Հովհաննես Գ Օձնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{չշփոթել|Հովհաննես Սարկավագ|Հովհաննես Իմաստասեր Սարկավագի հետ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հովհաննես Օձնեցի''' (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն ([[Գուգարք]] նահանգի [[Տաշիրք]] գավառ) – 728, գյուղ [[Արդվի]], թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728թ728 թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին: Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է [[Եղիա Ա Արճիշեցի]]ն, հաջորդել՝ [[Դավիթ Ա Արամոնեցի]]ն:
 
== Կյանքը ==
Տող 8.
 
Կաթողիկոսը Հայաստան է վերադառնում արաբական զորքի ուղեկցությամբ, նրանց աջակցությամբ ամենուրեք վերականգնում Հայ առաքելական եկեղեցու դիրքերը, մաքրում երկիրը հույն հոգևորականներից և բյուզանդական զորամիավորումներից: Հովհաննես Օձնեցին բարեփոխել է Հայ եկեղեցու արարողակարգը, ծիսակարգը, պայքարել է հերձվածների ու աղանդների (հատկապես՝ երևութականության և պավլիկյանների) դեմ:
Կաթողիկոսության օրոք հրավիրվել են երկու եկեղեցական ժողովներ՝ 720 թվականին Դվինում, որն ընդունում է 32 կանոն, և 726թ726 թ. Մանազկերտում: Երկրորդ ժողովի ընթացքում ամրագրվում է Հայ եկեղեցու դիրքորոշումը Քրիստոսի մարմնի անապականության խնդրի վերաբերյալ, ամբողջացվում և վերջնական տեսքի բերվում Հայ եկեղեցու դավանաբանական սկզբունքները, քրիստոսաբանական համակարգը:
 
Հովհաննես Օձնեցու ձեռնարկներից է «[[Կանոնագիրք Հայոց]]»-ի կազմումը: Նրան է նաև վերագրվում «Գիրք թղթոց» ժողովածուի խմբագրումը: Կաթողիկոսի պատվերով է Գրիգորիս Արշարունին գրել իր «Ընթերցուածոց մեկնութիւն»-ը, զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, նորոգել Օձունի եկեղեցին: Հաղորդվում է նրա սրբակյաց վարքի և բազում առաքինությունների մասին: