«Հելենա Բոնեմ Քարթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 4թ → 4 թ (13) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
 
Հելենա Բոնեմ Քարթերը ծնվել է Գոլդերս-Գրինում (Բարնեթ, [[Լոնդոն]])`հոգեթերապևտ Ելենայի (ի ծնե` Փրոփփեր դե Կալլեհոն) և բանկիր Ռեյմոնդ Բոնեմ Քարթերի ընտանիքում։ Ունի երկու եղբայր՝ Էդվարդը և Թոմասը։ Կրթությունը ստացել է Հյուսիսային Համփսթեդի ավագ դպրոցում և Վեսթմինսթերի դպրոցում։
Երբ Հելենան հինգ տարեկան էր, նրա մայրը նյարդային լուրջ խանգարում է ստանում, որից հետո նրա ապաքինման համար երեք տարի է պահանջվում։ Առողջանալուց հետո նա դառնում է հոգեթերապեվտ։ Մոր ապաքինվելուց հինգ տարի անց Հելենայի հայրը մի ականջից խլանում է։ Կատարվում է ուռուցքի վիրահատություն, որը հանգեցրել էր կաթվածի, որից հետո նա գամվում է անվասայլակին։ Հելենան և իր երկու ավագ եղբայրները լքում են քոլլեջը, որպեսզի օգնեն իրենց մորը դուրս գալ այդ իրավիճակից։ Բոնեմ Քարթերի հայրը՝ Ռեյմոնդը, մահանում է 2004թ2004 թ. հունվարին։
 
== Կարիերա ==
Հելենան որոշել է, որ ուզում է դերասանուհի դառնալ, նայելով [[Ֆրանսիացի սպայի կինը|«Ֆրանսիացի սպայի կինը»]] ֆիլմը։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում տասնհինգ տարեկան հասակում՝ կատարելով Ջուլիետտայի դերը։ Նա նաև խաղացել է փոքր դեր [[«Վարդերից նախշ»]] ֆիլմում։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է [[«Լեդի Ջեյն»]] կինոնկարում։ 1986 թ.-ին նկարահանվել է իր ամենահաջողված ֆիլմերից մեկում՝ [[«Սենյակը տեսարանով»]], որն առաջադրվել էր [[Օսկար|«Օսկարի»]] 8 անվանակարգերում։ 1987թ1987 թ.-ին խաղացել է [[«Մահվան եզրին»]] ֆիլմում, իսկ 1994թ1994 թ.-ին հայտնվում է բրիտանական [[Միանգամայն անհավանական|«Միանգամայն անհավանական»]] կատակերգական սերիալի երկրորդ եթերաշրջանում։
 
Վաղ ֆիլմերը նրան բերում են ''«անգլիական վարդի»'' и ''«կորսետների թագուհու»'' համբավ։ 1996թ1996 թ. նա խաղացել է Թրեվոր Նաննի [[Տասներկուերորդ գիշերը|«Տասներկուերորդ գիշերը»]] ֆիլմում՝ Օլիվիայի դերը։ Նրա կարիերայի ամենավառ դերերից էր Քեյթ Քրոյի դերը 1997թ1997 թ.-ի [[Աղավնու թևերը|«Աղավնու թևերը»]] կինոնկարում, որի համար նա առաջադրվում է [[«Օսկար» մրցանակ|«Օսկարի»]] և [[Ոսկե Գլոբուս|«Ոսկե Գլոբուսի»]]։ Հելենային աշխարհահռչակ ճանաչում է բերում անհավասարակշիռ [[Մարլա Սինգեր]]ի դերը [[Դեյվիդ Ֆինչեր]]ի «[[Մարտական ակումբ]]» (1999) ֆիլմում։ Այդ դերից հետո նա դուրս է գալիս «կորսետների թագուգուհու» կերպարից՝ օրինակ ծառայելով շատ ամերիկացի աղջիկների համար։
 
Բոնեմ Քարթերը վարժ խոսում է ֆրանսերեն, այդ պատճառով 1996 թվականին նկարահանվել է ֆրանսիական [[Չինական դիմանկարներ|«Չինական դիմանկարներ»]] ֆիլմի գլխավոր դերում։ Հելենան ստացել է դեր [[Հենրի VIII|«Հենրի VIII»]] մինի-սերիալում, սակայն նրա դերը փոքր էր, քանի որ այդ ժամանակ նա հղի էր իր առաջնեկով։ 2005թ2005 թ. նա խաղացել է [[Չարլին և շոկոլադե գործարանը|«Չարլին և շոկոլադե գործարանը»]] ֆիլմում՝ միսիս Բեքեթի դերը։ Բոնեմ Քարթերը խաղացել [[Բելատրիքս Լեսթրեյնջ]]ի դերը [[Հարի Փոթեր (վիպաշար)|Հարի Փոթերի]] մասին վերջին չորս ֆիլմերում (2007-2011)։ [[Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (ֆիլմ)|«Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»]] ֆիլմում հանկարծակի ծակել է իր խաղընկեր [[Մեթյու Լյուիս]]ի (Նեվվիլ Լոնգբոտտոմ) թմբկաթաղանթը, որից հետո վերջինս մի քանի օրով կորցրել է լսողությունը։
 
2006թ2006 թ.-ին Հելենան լողազգեստների դիզայներ [[Սամանտա Սեյջ]]ի հետ միասին թողարկել է հագուստի բրենդ՝ «Pantaloonies» անվանմբ։ Նա խաղացել է [[Սուինի Թոդ. Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սթրիթից]] ֆիլմում, որի ռեժիսորն է [[Թիմ Բարթոնը]]։ Հելենան այդ դերի համար առաջադրվել է [[Ոսկե Գլոբուս|Ոսկե Գլոբուսի լավագույն կանացի դերի]] համար։ Նաև Բոնեմ Քարթերը հանդես է եկել փոքր, բայց նշանակալից դերով՝ [[Տերմինատոր]]ի մասին չորրորդ ֆիլմում։
 
2008թ2008 թ. դեկտեմբերին Հելենան ձայնագրել է իր ձայնը [[MTV]]-ի համար՝ հանդես գալով ընտանեկան բռնության դեմ։
2009թ2009 թ. [[Empire]] ամսագիրը ներառել է Հելենային «Բոլոր ժամանակների 50 ամենասեքսուալ կինոաստղերի» ցուցակում։ Դերոսանուհին գրավել է 9-րդ տեղը, առաջ անցնելով այնպիսի աստղերից, ինչպիսիք են [[Մոնիկա Բելուչչի]]ն, [[Հոլլի Բերրի]]ն, [[Շարլիզ Թերոն]]ը և, նույնիսկ, [[Մերիլին Մոնրո]]ն։ Նույն տարում Բոնեմ Քարթերը հայտնվել է [[The Times ամսագիր|The Times ամսագրի]] «Բոլոր ժամանակների 10 լավագույն բրիտանացի դերասանուհիների» ցուցակում։
 
Հելենան միացել է Տիմ Բարտոնի 2010թ2010 թ. «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի դերասանական կազմին, հանդես գալով Կարմիր Թագուհու դերում։ Այստեղ նրա խաղընկերներն էին [[Ջոնի Դեփ]]ը, [[Էնն Հեթուեյ]]ը, [[Միա Վասիկովսկան]] և [[Քրիսթին Գլոուեր]]ը։ 2011թ2011 թ.-ին Քարթերը կատարել է լեդի Ելիզաբեթ Բոուս-Լայոնի դերը «Թագավորի ելույթը» ֆիլմում։ Այս դերը նրան բերել է [[BAFTA]] մրցանակ, և նա երկրորդ անգամ առաջադրվել `«Օսկարի», բայց մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհին պարտվել է [[Մելիսսա Լեո]]յին։ 2012թ2012 թ. Հելենան հայտնվել է միսս Հեվիշեմի դերում [[Մեծ հույսեր|«Մեծ հույսեր»]] ֆիլմում, 2013թ2013 թ.-ին՝ [[Միայնայկ ռեյնջեր|«Միայնայկ ռեյնջեր»]] կինոնկարում։
 
== Անձնական կյանք ==