«Հացիկ (Շիրակի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 80.
[[Պատկեր:P1020304 Լճակ Հացիկում.JPG|մինի|Լճակ Հացիկում]]
== Պատմություն ==
Հացիկ գյուղի բնակիչները հաստատվել են այստեղ 1930-ական թվականներից՝ ռուս-թուրքական 1828-1829 թվականների պատերազմի ավարտից հետո։ [[Ռուսաստան]]ի և [[Թուրքիա]]յի միջև 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո [[Ադրիանոպոլիս]] քաղաքում 1829թ1829 թ.-ի սեպտեմբերի 2(14) կնքվեց պայմանագիր։ Այն բաղկացած էր 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ա.հ.պ.-ով Ռուսաստանին անցան [[Դանուբ]]ի գետաբերանն իր կղզիներով, [[Սև ծով]]ի կովկասյան ափերը՝ [[Կուբան]]ի գետաբերանից մինչև [[Աջարիա]]յի հյուսիսը՝ [[Անապա]] և [[Փոթի]] նավահանգիստներով, [[Ախալցխա]]յի փաշայությունը՝ [[Ախալքալաք]] և [[Ախալցխա]] բերդերով։ Ռուսաստանահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թուրքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել [[Բոսֆոր]]ի և [[Դարդանել]]ի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 մլն. հոլանդական գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց [[Հունաստան]]ի, [[Մոլդավա]]յի, [[Վալախիա]]յի ու [[Սերբիա]]յի ինքնավարությունը։ 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում իրենց շարժական գույքով տեղափոխվել Ռուսաստան տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները։ 1829-1830թ1830 թ.-ին շուրջ 100 հազար հայ [[Էրզրում]]ից (Կարին), [[Կարս]]ից, [[Բայազետ]]ից գաղթեց [[Անդրկովկաս]] ։
 
Հաստատված կարգի համաձայն՝ նախատեսվում էր գաղթող վաճառականներին ու արհեստավորներին բնակեցնել քաղաքատիպ վայրերում, իսկ գյուղացիներին՝ պետական հողերի վրա։ Նրանց նյութական օգնություն ցույց տալու համար հատկացված էր 380 հազար ռուբլի արծաթ դրամ։ Գյուղացիները 6 տարի ժամկետով ազատվում էին հարկերից և տուրքերից<ref>Հայկական Սովետական հանրագիտարան Երևան 1974 թ.հ 1, էջ 92</ref>։
Տող 119.
 
== Պատմամշակութային կառույցներ ==
Հացիկից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է [[«Յոթ եղբայր»]] [[մատուռ]]ը, իսկ գյուղում կա «Բլուկ» եկեղեցի (1890 թ.)։ 19-րդ դարի վերջում կառուցված [[«Սուրբ Հակոբ»]]ը [[բազիլիկ]] եկեղեցի է, որը քանդվել է [[1988]] թվականի երկրաշարժի ժամանակ։ Սրբատաշ քարերով շարված եկեղեցին, թեև վերանորոգվել էր 20-րդ դարում, այժմ(2015թ2015 թ.) կիսավեր է. ծածկն ամբողջովին փլված է, կանգուն են միայն պատերը։ Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան խաչթևում [[աբսիդ]]ն է՝ հյուսիսային կողմի [[խորան]]ով և [[մկրտության ավազան]]ով։ [[Աստվածամերժության]] տարիներին այս եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ, կինոդահլիճ։ Հացիկ գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արևելք՝ ձորակի մեջ, պահպանվել է հին գյուղատեղի՝ դարավանդի ձևով։ Այստեղ է եղել 7-րդ դարի եկեղեցի, որի հիմնապատերի վրա սովորական մատուռ են կառուցել՝ այն դարձնելով սրբավայր-[[ուխտատեղ]]ի։ Ուխտատեղին «Ծակ քար» անունն է կրում։ Նրա մոտ է գտնվում «Յոթ եղբայր» կոչվող գերեզմանը, որը նույնպես սրբավայր է<ref>Ս.Յոթվերք Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի պաշտոնաթերթ</ref>։
 
==Հացիկ գյուղը Երկրորդ աշխարհամարտի տարիներին և հետո==