«Հայկական ժողովրդական երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ
(Հղումներ)
չ (փոխարինվեց: 3թ → 3 թ oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Komitas 1902.jpg|մինի|Կոմիտաս]]
Հայ ժողովրդական երաժշտությունը իր ընդհանուր կերտվածքով միաձայնային է։ Բաղկացած է երգային ([[մեներգ]], [[զուգերգ]], [[խմբերգ]]), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև [[մենապար]]ին ու [[խմբապար]]ին ուղեկցող երգեցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Գլխավոր տեղը պատկանում է երգեցողությանը։ Հայ ժողովրդական երգերի բանաստեղծական մի շարք բնագրեր տեղ են գտել դեռես [[միջնադարյան ձեռագիր]] [[տաղարան]]ներում, որտեղ դրանք երբեմն կրում են նաև [[խազագրություն|խազագրության]] հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկիզբ է առել XIX դարի 2-րդ կեսից ([[Ղևոնդ Ալիշան]], [[Ռափայել Պատկանյան]], [[Մ. Միանսարյանց]], [[Գ.Սրվանձտյան]], [[Ա. Սեդրակյան]], [[Գ. Շերենց]], [[Գ. Հովսեփյան]], [[Ե.Լալայան]], [[Ա. Մխիթարյան]], Կոմիտաս, [[Մանուկ Աբեղյան]] և շատ ուրիշներ)։ Եղանակների նոտագրումը մինչև XIX դարի 3-րդ քառորդը, իրականացված նաև ռուս երաժիշտների ձեռքով, պատահական բնույթ է կրել։ XIX դարի 2-րդ կեսից տարածվել են հայկական նոտաներով ժողովրդական երգեր պարունակող ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ է առել 1870-ական թվականներից ([[Ս. Ամատունի]], [[Ք. Կարա-Մուրզա]], [[Ն. Տիգրանյան]], [[Կոմիտաս]], [[Ա. Բրուտյան]], [[Մ. Դեմուրյան]], [[Հ. Հարությունյան]], [[Մ.Մելիքյան]],
[[Մ. Թումաճան]], [[Ա.Քոչարյան]] և ուրիշներ), նախ կատարողից՝ անմիջականորեն լսողությամբ, ապա, 1913թվականից՝1913 թվականից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտիքը Կոմիտասինն է, որ հայ գեղջկական երաժշտությունը երևան բերեց ողջ բազմատեսակությամբ ու գաղափարական գեղարվեստական լիակատար խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) չնայած տարբեր ժամանակների ու տեղավայրերի արգասիք են, բայց ներկայացնում են հայ գեղջկական երգի ոճական ամբողջականությունը։
 
== Գյուղական ժողովրդական երաժշտություն ==