«Հայաստանի առողջապահության ֆինանսավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 1]]թ → 1]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Առողջապահության բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանսական պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմնական մասը գրեթե չունի սոցիալական պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։ [[2006]] թվականից ՀՀ բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ, բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է ՀՀ Կառավարությունը։ [[2009]] թվականին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավուքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։
 
[[2010]]-[[2011]] թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ [[2011]] թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ [[2010]] թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։
 
{{ՀՀ2012}}