«Հայաստանը վաղ միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 9]]թ → 9]] թ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
[[447]] թվականին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա [[Դենշապուհ]]ն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգային ու կրոնական զգացումները։ [[449]] թվականին Սասանյանների հազարապետ [[Միհրներսեհ]]ն արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։
 
Արտաշատի ժողովը մերժել է պարսից հրովարտակի պահանջները, որի համար նախարար, տների գլխավոր ներկայացուցիչներին կանչել են մայրաքաղաք [[Տիզբոն]]՝ պատասխանատվության։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք առերես հավատափոխ են եղել և [[449]] թվականի աշնանը վերադարձել հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն ծավալվել էր ազատագրված պայքարը։ Գլխավորելով այն՝ հայ նախարարները որոշել են վերականգնել Հայոց թագավորությունը։ Թեև Պարսից արքունիքը կեղծ խոստումներով կարողացել է հրապուրել մարզպան [[Վասակ Սյունի|Վասակ Սյուն]]ուն և այլ նախարարների, պառակտել հայոց պայքարի ճակատը, սակայն հայկական զորաբանակն ու աշխարհազորը Վարղան Մամիկոնյանի և նրա զինակիցների գլխավորությամբ [[451]] թվականի [[մայիսի 26]] թվականին [[Ավարայրի դաշտ]]ում ([[Վասպուրական]]ի Արտազ գավառ) տեղի ունեցած հերոսամարտով ու հետագա համառ մարտերով [[Հազկերտ Բ]]թվականին հարկադրել են հետ կանչել պարսկական զորքերի մնացորդներին, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացնել հարկերը, ճանաչել հայոց մարզպանության ինքնավարությունը և վարել սիրաշահելու քաղաքականություն։ Սակայն Պարսից [[Պերոզ արքա]]ն [[470]]-[[480]]-ական թվականներին դարձյալ ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, հրահրել կրոն, նոր հալածանքներ, սաստկացրել բռնությունները։
[[Պատկեր:Yeghishe, Vasn Vardanay ew Hayoc paterazmin, 1569 (Matenadaran, Ms. 1920, no. 250v.).jpg|172px|մինի|Ավարայրի ճակատամարտը (դրվագ 5-րդ դարի նկարիչների կողմից, նկարն այժմ գտնվում է Մատենադարանում)]]
Սրված ղժգոհությունների հետևանքով [[481]]-[[484]] թվականներին Հայաստանում բռնկվել է հերթական հակասասանյան ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդու՝ [[Վահան Մամիկոնյան|Վահան]]ի առաջնորդությամբ։ [[481]] թվականին հայկական զորքերը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախել են պարսից ուժերին, տապալել պարսիկ մարզպան Ատրվշնասպին և Հայոց տանուտեր ընտրել երևելի հայ իշխան [[Սահակ Բագրատունի (սպարապետ)|Սահակ Բագրատուն]]ուն, մեծ դատավոր՝ [[Հովհաննես Ա Մանդակուն]]ի կաթողիկոսին։ Դվինում կազմվել է ազգային նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնելու Հայոց թագավորությունը։ Պարսից զորքերը ջախջախիչ պարտություն են կրել [[Մասյացոտ]]ն գավառի Ակոռի ([[481]]) և Ավարայրի դաշտի մերձակա Ներսեհապատ ([[482]]) գյուղերի մոտ։ [[482]] թվականին ճարմանայի դաշտում (Կուրի գետահովիտ) տեղի ունեցած ճակատամարտում թեև հայ-վրացական միացյալ զորքերը պարտվել են՝ տալով զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ ), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսից հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել կռիվները Սասանյանների զորքերի դեմ։
Տող 103.
[[Պարսից արքունիք]]ը երկար չհանդուրժեց [[Արևելյան Հայաստան]]ի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան [[Վեհմիրշապուհ]]ից ([[428]]-[[443]]) հետո [[Հազկերտ II]]-ը ([[439]]-[[457]]) թեև մարզպան նշանակեց [[հայ]] ազդեցիկ իշխան [[Վասակ Սյունի|Վասակ Սյունուն]] (443-451), սակայն [[440]]-ական թվականներին [[Սասանյաններ]]ը որդեգրեցին մարզպան. [[Հայաստան]]ի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական նահանգի վերածելու [[քաղաքականություն]]։
 
[[447]] թվականին, [[աշխարհագիր]] անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա [[Դենշապուհ]]ն ավելացրել է [[Հայաստան]]ից գանձվող հարկերը, սահմանափակել [[Եկեղեցի|եկեղեցու]] ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել [[հայ նախարարների միասնություն]]ը, հայրենասեր նախարարներին զրկել իրենց ժառանգական պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի [[ագգություն]]ն ու [[կրոն]]ական զգացումները։
 
== Արաբական խալիֆության գերիշխանության ժամանակաշրջան ==
{{հիմնական|Արմինիա կուսակալություն}}
Վաչկատուն արաբ ցեղերը, [[VII դար]]ի սկզբին [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] համախմբվելով իսլամի ներքո, ստեղծել են հզոր [[պետութուն]] ([[խալիֆություն]]), [[630]]-[[640]] թվականներին խորտակել են [[Սասանյան տերություն]]ը, ջախջախել [[Բյուզանդիա|բյուզանդական]] զորքերին և իրենց տիրապետությունը հաստատել [[Մերձավոր Արևելք]]ում։
 
[[640]]-[[643]] թվականներին հակահարված հասցնելով [[Հայաստան]] ներխուժած արաբական զորքերին՝ [[Թեոդորոս Ռշտունի]]ն ամրապնդել է [[երկրի]] սահմանները։ [[Բյուզանդական արքունիք]]ի հետ դավանական և քաղաքական հարցերի շուրջ լարված հարաբերությունների պայմաններում Ռշտունին [[652]] թվականին ընծաներով մեկնել է [[Դամասկոս]] և [[Ասորիք]]ի ([[Սիրիա]]) ու [[Վերին Միջագետք]]ի կառավարիչ (հետագայում՝ [[խալիֆ]]) [[Մուավիա]]յի հետ կնքել է [[հայ]]-[[արաբ]]ական պայմանագիր, որի համաձայն՝ խալիֆության գերիշխանությունը պահպանելու պայմանով հայերը 3 տարի հարկ չէին վճարելու, ապա վճարելու էին՝ որչափ կամենային։ Պահպանելու էին 15 հազարանոց այրուձին (ի հաշիվ գանձվող հարկի) և ինքնուրույնությունը կառավարման բոլոր ոլորտներում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու, իսկ բյուզանդացիների ներխուժման դեպքում [[խալիֆություն]]ն օգնող ուժ էր ուղարկելու։ Շուտով Թեոդորոս Ռշտունին արաբական մի զորամասի օգնությամբ ջախջախել է Հայաստան խուժած բյուզանդական զորքերին, ազատագրել երկրի հյուսիս-արևմտյան շրջանները՝ հասնելով մինչև [[Տրապիզոն]]։ Այնուհետև Մուավիան արտոնել է նրան իշխելու նաև [[Վիրք]]ի ու [[Աղվանք]]ի վրա՝ մինչև ճորա պահակ (Դերբենդ) ընկած տարածքը։ Սակայն [[654]] թվականին արաբները, խախտելով հաշտության պայմանագիրը, ասպատակել են Հայաստանը և գերեվարել Թեոդորոս Ռշտունուն (վախճանվել է [[656]] թվականին)։
Հայոց իշխան ճանաչված [[Համազասպ Մամիկոնյան]]ը ([[654]]-[[661]]) Հայաստանը շուրջ 5 [[տարի]] զերծ է պահել արաբական հարձակումներից։