«Կուբան-Սևծովյան Խորհրդային Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 8]]թ → 8]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կուբան- Սևծովյան խորհրդային Հանրապետություն''', խորհրդային հանրապետություն, գոյատևել է [[1918]] թ.-ի մայիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ստեղծվել է [[Կուբան]]ի և [[Սև ծով|Սևծով]]յան Խորհրդային Հանրապետություններից՝ [[ինտերվենտներ]]ի և սպիտակգվարդիականների դեմ մղվող պայքարում ուժերը միավորելու նպատակով։ Մարտին [[Տուապսե]]ում Սևծովյան նահանգի, իսկ ապրիլին [[Եկատերինոդար]]ում (այժմ՝ [[Կրասնոդար]]) [[Կուբանի մարզ]]ի խորհուրդների համագումարներում հռչակվեցին Սևծովյան և Կուբանի Խորհրդային Հանրապետությունները, որոնք մտան ՌՍՖՍՀ-ի կազմի մեջ։ Մայիսի 27—30-ին, Եկատերինոդարում, Կուբանի և Սևծովյան սովետների 3-րդ արտակարգ համագումարը որոշեց միավորել երկու հանրապետությունները։ Ընտրվեց Կենտգործկոմ, որն ստեղծեց Կուբան- Սևծովյան խորհրդային Հանրապետության ժողկոմսովետ՝ [[Յա. Պոլույան]]ի նախագահությամբ։ Հունիսի 23-ից, [[Դենիկին]]ի զորքերի դեպի Կուբան առաջխաղացի պայմաններում [[Հյուսիսային Կովկաս]]ի խորհուրդների Առաջին համագումարը Եկատերինոդարում (հուլիսի 5-7), լսելով [[Ռուսաստան]]ի հարավի արտակարգ կոմիսար [[Դ. Օրջոնիկիձե]]ի զեկուցումը, որոշեց Կուբան-Սևծովյան, [[Թերեք]]ի և [[Ստավրոպոլ]]ի Խորհրդային Հանրապետությունները միավորել Հյուսիս-Կովկասյան Խորհրդային Հանրապետության մեջ, [[ՌՍՖՍՀ]]-ի կազմում։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=711}}