«Կորդուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 7թ → 7 թ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ [[Ադիաբենե]]ում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները [[Կորճայք]] նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով)։
 
[[Ասորեստան]]ի թագավոր Թիգլատպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077թթ1077 թթ.) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։
 
Մ.թ.ա. 401թ401 թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)՝ Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից։ Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ։ Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» ([[Քսենոփոն]])։
 
[[Արտաշեսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի թագավորության ժամանակ (մ.թ.ա. IIդ.-մ.թ. IVդ.) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը։
 
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ 640թ640 թ. Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։
 
XVI դարում ընկնելով թուրքական տիրապետության տակ՝ Կորդուքը մտցվել է Դիարբեքիրի նահանգի Ջազիրա-Բոհտան հուքյումեթի մեջ, սակայն օսմանյան գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրել է միայն 1840-ական թվականների վերջին)։ 1868թ1868 թ. մտել է Դիարբեքիր նահանգի Բոհտան գավառի մեջ։ 1878 թվականին Կորդուքի հյուսիսարևմտյան հատվածը՝ Արվահը կամ Դեհը, անցավ նորաստեղծ Բիթլիս վիլայեթին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մեծաթիվ հայեր էին բնակվում Կորդուքի Դարաբան, Դեհ (Տըհ), Դերգոլ, Դերիմ, Դերշըմըշ, Թիլ (Թելուկ), Կոտմուս (Կոտմոս), Հարգոլ, Մլյանց, Շերնակ (Շրնախ), Պարիս, Սևադի, Փինիկ, Ֆնդըք ավաններում և գյուղերում։
 
1915թ1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես՝ քրդախոս հայեր։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորդուք» էջից