«Փակ շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 2թ → 2 թ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից [[Առևտուր|առևտրի]] կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի։<ref>Տվյալները 1981 թվականին ճարտարապետ Կարեն Բալյանի կազմած Փակ շուկայի անձնագրից են, Մշակույթի նախարարության առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն</ref> Ծածկած շուկայի մուտքի հակառակ ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձև խոշոր բացվածքով միանում է գլխավոր վաճառասրահ հետ։
 
Հզոր կամարային բացվածքով ճակատային պատը երկու կողմից ամփոփված է ավելի ցածր ծավալներով։ Դրանք երկրորդ հարկի սրահներ են, ուր կարելի է բարձրանալ գլխավոր մուտքի երկու կողմերում տեղադրված բաց աստիճաններով։ Կամարի վերևի հարթությունում բացվածքներ կա, որոնք ընդգծում են կամարի ծավալը։ Գլխավոր կամարի բացվածքում ագուցված է չուգունե վիտրաժ, որը գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք է։<ref>Երևանի Ծածկած Շուկան, Սովետական Հայաստան, Ապրիլի 27, 1952թ1952 թ.</ref> Վիտրաժի մեջ է գլխավոր դուռը։
 
== Շուկայի պատմությունից ==