«Լիբանանի քաղաքացիական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 7թ → 7 թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Նախադրյալները ==
 
1967թ1967 թ. արաբ-իսրայելյան հերթական պատերազմում Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի ազգային բանակների կրած ծանր պարտությունից հետո, 1948թ1948 թ. Պաղեստինից հեռացած գաղթականները, հիասթափվելով Իսրայելի դեմ արաբական պետությունների համատեղ գործողությունների արդյունավետության հնարավորությունից, զինվեցին և փորձեցին վարել ինքնուրույն քաղաքականություն։ Պաղեստինցի գաղթականների ցուցաբերած աննախադեպ այս ակտիվության հետևանքով, շուտով ընդհարումներ առաջ եկան նաև Լիբանանում տեղակայված պաղեստինյան ֆիդայական ջոկատների ու լիբանանյան բանակի միջև։ 1969թ1969 թ. Կահիրեում կնքված համաձայնությանը, որի կետերն սկզբում գաղտնի պահվեցին, չհաջողվեց կարգավորել տագնապը և վերջ տալ ռազմական բախումներին։ Ընդհարումները լիբանանյան բանակի և պաղեստինցի ֆիդայիների միջև շարունակվեցին 1970թ1970 թ. ընտրված Լիբանանի նախագահ Սուլայման Ֆրանջիեի պաշտոնավարության տարիներին։ Պաղեստինցի ֆիդայիները տարբեր պատճառներով վայելում էին արաբական այլ երկրների զորակցությունը, որը լիբանանյան բանակին թույլ չէր տալիս օգտագործելու ռազմական իր բոլոր հնարավորությունները։ Այս հանգամանքների ներքո, Լիբանանում այդ տարիներին գերակշիռ դիրք վայելող քրիստոնյա համայնքին մոտ համոզում գոյացավ թե լիբանանյան բանակին ու անվտանգության այլ կառույցներին մենակ չի հաջողվելու անփոփոխ պահել երկրի քաղաքական դիմագիծը և թե քրիստոնյաներն հարկադրված են զինվելու, կազմելու պետական կառույցներից դուրս իրենց զինված խմբավորումները` պաղեստինցիներից ինքնապաշտպանելու և պահպանելու համար երկրի սահմանադրական կարգը, որը որոշակի առավելություններ էր տալիս քրիստոնյաններին և հատկապես` մարոնի համայնքին։ Մարոնիներին խիստ մտահոգում էր պաղեստինցի ֆիդայիների և լիբանանյան արմատական ընդդիմության` ձախակողմյան և արաբ ազգայնական հոսանքների միջև օրեցօր սերտացող քաղաքական և նույնիսկ զինված խմբավորումների դաշինքը։
 
== Առաջին հանգրվան. Երկամյա պատերազմ (1975-1976) ==