«Ինքնիշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 6թ → 6 թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
===Հայեցակարգի պատմությունը===
Ինքնիշխանություն հասկացությունն իր աշխատություններում առաջին անգամ դիտարկել է 16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և իրավունքի տեսաբան [[Ժան Բոդենը]] (1530-1596թթ1596 թթ.)։ Նրա կողմից այս հայեցակարգի մշակումը պայմանավորված էր այդ ժամանակվա արդիական պահանջներով. կրոնական անվերջանալի պատերազմները [[Ֆրանսիա]]յի համար լիակատար քաոս էին ստեղծել։ Բոդենը փորձում էր գտնել հասարակական կարգի և քաղաքական կայուն վարչակարգի հիմքերը։ Այսպիսի հիմք նա տեսավ ինքնիշխանություն հասկացության մեջ։ Նրա կողմից առաջարկված գաղափարները դարձան Նոր ժամանակների եվոպական քաղաքական վերափոխումների հիմքը։ Մայրցամաքում սկսեց ձևավորվել ինքնիշխան ազգային պետությունների համակարգ, որն իր վերջնական ամրագրումն ստացավ 1648թ1648 թ. [[Վեստֆալյան դաշնագրում]]։ Բոդենի “Վեց տրակտատ պետության մասին” դասական աշխատության մեջ ինքնիշխանությունը սահմանված է որպես պետության մշտական և բացարձակ իշխանությունն իր քաղաքացիների և ենթակաների նկատմամբ։ Ինքնիշխանությունը մշտական է, անբաժան, բացարձակ և ինքնաբավ<ref name="ReferenceA">История политических и правовых учений, под общ. ред. В.С. Нерсесянц, М., 2006</ref>։ Պրակտիկ ընկալմամբ ինքնիշխանությունը ենթադրում էր արտաքին ազդեցություններից (Հռոմի պապ, Հռոմեական սրբազան կայսրություն) պետության անկախ լինելը։ Վեստֆալյան պայմանագրի արդյունքում Եվրոպայում հաստատվեց տարածքային քաղաքակական այնպիսի կարգ, որի հիմքում ինքնիշխան պետություններն էին։ Սակայն Եվրոպայում այդ ժամանակ (17-րդ դար) անկախ պետությունները տարածքային միակ մոդելը չէին, գոյություն ունեին նաև [[համադաշնություններ]], [[կոմսություններ]], [[հերցոգություններ]] և այլն։ Սակայն աստիճանաբար հենց ինքնիշխան տարածքային մոդելը դարձավ քաղաքական կյանքի կազմակերպման միակ հնարավոր ձևը։
 
===Ինքնիշխանության հիմնական հայեցակարգերը===