«Էլեկտրամագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ա: → ա։ (5) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 3թ → 3 թ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
== Պատմությունը ==
[[Պատկեր:Ørsted.jpg|մինի|140px|[[Հանս Քրիստիան Էրստեդ]]]]
Սկզբնապես էլեկտրականությունն ու մագնիսականությունը համարվում էին երկու տարբեր ուժեր։ Այդ տեսակետը փոխվեց 1873թ1873 թ., երբ [[Ջեյմս Մաքսվել]]ը հրատարակեց իր «Տրակտատ էլեկտրականության և մագնիսականության մասին» աշխատությունը, որտեղ ցույց է տրվում, որ դրական և բացասական լիցքերի փոխազդեցությունը կանոնակարգվում է մեկ ուժով։ Այդ փոխազդեցություններից բխող չորս հիմնական երևույթներ կան, որոնք հստակ ցուցադրվում են փորձով.
# Էլեկտրական լիցքերը փոխազդում են մի ուժով, որը հակադարձ համեմատական է նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն. նույնանույն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում։
# Մագնիսական բևեռները (կամ առանձին կետերում բևեռացման վիճակները) նույն կերպ են ձգում կամ վանում միմյանց, և միշտ գործում են զույգերով. որևէ հյուսիսային բևեռ գոյություն չունի առանց հարավայինի։
Տող 27.
 
[[Պատկեր:Andre-marie-ampere2.jpg|մինի|140px|աջից|[[Անդրե Մարի Ամպեր]]]]
1820թ1820 թ. ապրիլի 21-ին, պատրաստվելով դասախոսության, [[Հանս Քրիստիան Էրստեդ]]ը զարմանալի դիտարկում արեց։ Նյութերի ընտրություն անելիս նա նկատեց, որ [[կողմնացույց]]ի սլաքը շեղվում է [[հյուսիսային մագնիսական բևեռ]]ից, երբ միանում կամ անջատվում է իր ձեռքի մարտկոցի էլեկտրական հոսանքը։ Նա մտածեց, որ մագնիսական դաշտը ելնում է հոսանք անցկացնող հաղորդալարի բոլոր կողմերից, ինչպես տարածության մեջ տարածվում են լույսը և ջերմությունը, և որ փորձը ուղիղ կապ է մատնանշում էլեկտրականության ու մագնիսականության միջև։
 
[[Պատկեր:SS-faraday.jpg|մինի|140px|[[Մայքլ Ֆարադեյ]]]]
Տող 34.
[[Պատկեր:James-clerk-maxwell3.jpg|մինի|աջից|140px|[[Ջեյմս Մաքսվել]]]]
 
Էրստեդի եզրակացությունների շնորհիվ համաշխարհային գիտնական հանրությունը սկսեց էլեկտրադինամիկայի ինտենսիվ ուսումնասիրությունը։ 1820թ1820 թ. [[Դոմինիկ Ֆրանսուա Արագո|Ֆրանսուա Արագո]]ն նկատեց, որ հաղորդիչը, որով էլեկտրական հոսանք է անցնում, դեպի իրեն է ձգում երկաթի խարտուքը։ Առաջին անգամ նա մագնիսացրեց երկաթե և պողպատե հաղորդալարերը՝ դրանք դնելով հոսանք անցկացնող պղնձե հաղորդալարերի կոճի մեջ։ Արագոյից անկախ երկաթի և պողպատի մագնիսացումը հայտնաբերեց նաև [[Հեմֆրի Դեվի]]ն։ Մագնիսի վրա հոսանքի ազդեցությունը նկարագրող առաջին քանակական սահմանումները նույնպես 1820թ1820 թ. տվեցին ֆրանսիացի գիտնականներ [[Ժան-Բատիստ Բիո]]ն և [[Ֆելիքս Սավար]]ը։ Էրստեդի փորձերը օգնեցին նաև [[Անդրե Մարի Ամպեր|Ամպերին]], ով հաղորդչի և հոսանքի էլեկտրամագնիսական օրինաչափությունները ներկայացրեց մաթեմատիկական տեսքով։ Էրստեդի բացահայտումը կարևոր քայլ է նաև էներգիայի միասնական հասկացության ճանապարհին։
 
Այդ միասնությունը, որը նկատել էր Ֆարադեյը, լրացրել էր Մաքսվելը, ճշգրտել էին [[Օլիվեր Հեվիսայդ]]ը և [[Հենրիխ Հերց]]ը, XIX դարի կարևորագույն նվաճումներից մեկն է մաթեմատիկական ֆիզիկայում։ Այս հայտնագործությունը ունեցավ շատ կարևոր հետևանքներ, որոնցից մեկը [[լույս]]ի բնույթի ըմբռնումն էր։
 
Էլեկտրականության և մագնիսականության կապը բացահայտողը միայն Էրստեդը չէր։ 1802թ1802 թ. իտալացի գիտնական-իրավագետ Ջովանի Ռոմանյոզին էլեկտրաստատիկ լիցքերով շետեղ մագնիսական սլաքը։ Սակայն նրա հետազոտություններում չէր կիրառվում գալվանական էլեմենտ և հաստատուն հոսանքը բացակայում էր։ Ռոմանյոզիի հաշվետվությունը հրապարակվեց 1802թ1802 թ. իտալական թերթում, սակայն ժամանակի գիտնական հանրությունն անտեսեց այն<ref>{{ref-en}} {{cite book | last1 = Martins | first1 = Roberto de Andrade | title = Nuova Voltiana: Studies on Volta and his Times | chapter = Romagnosi and Volta’s Pile: Early Difficulties in the Interpretation of Voltaic Electricity | volume = vol. 3 | editors = Fabio Bevilacqua and Lucio Fregonese (eds) | publisher = Università degli Studi di Pavia | pages = 81–102 | url = http://ppp.unipv.it/collana/pages/libri/saggi/nuova%20voltiana3_pdf/cap4/4.pdf}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==