«Զարուհի Դոլուխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9]]թ → 9]] թ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
[[1933]] թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, [[1957]] թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ [[1941]] թվականին ընդունվել է [[Երևան]]ի Ալեքսանդր Սպենդարյանի անվան [[Օպերայի և բալետի թատրոն (Երևան)|օպերայի և բալետի թատրոն]], հանդես եկել Օլգայի ([[Չայկովսկի Պյոտոր Իլյիչ|Չայկովսկու]] «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
 
[[1944]] թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական [[ռադիո]]յի և [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]], [[1959]] թվականից՝ Մոսկվայի [[ֆիլհարմոնիա]]յի մենակատարուհի։ [[1949]] թվականին [[Բուդապեշտ]]ում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ [[տեմբր]]ով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։
 
Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները): Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ [[կոմպոզիտոր]]ները ([[Կոմիտաս]], Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, [[Արամ Խաչատրյան]], Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել [[Անգլիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]], [[ԳՖՀ|ԳՖՀ-ում]], [[Կանադա]]յում, [[Իտալիա]]յում, [[Հունաստան]]ում, [[ԳԴՀ|ԳԴՀ-ում]], [[Լեհաստան]]ում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական ([[1951]] թվական), լենինյան ([[1966]] թվական) մրցանակների։