«Եղիա Ա Արճիշեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: clean up oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Եղիա Ա Արճիշեցի''' (ծննդյան թիվն անհայտ, Արճեշ ավան ([[Մեծ Հայք]]ի [[Աղիովիտ]] գավառ), 717, [[Դվին]]), Ամենայն հայոց կաթողիկոս 703 թվականից առ 717թ։717 թ։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Բզնունիների նախարարարական տան եպիսկոպոսը։ Նրա օրոք վերանորոգվում են Դվին քաղաքի եկեղեցիները, հայրապետանոցը։ Կաթողիկոսի գահակալության տարիներին Աղվանից կաթողիկոս Ներսես Բակուրը ընդունում է քաղկեդոնական դավանանքը և սկսում վարել հունամետ քաղաքականություն։ Եղիա Ա Արճիշեցին սկզբում նամակներով պահանջում է Ներսես Բակուրից՝ հետ կանգնել իր քաղկեդոնականությունից, իսկ երբ իր հորդրոներն ապարդյուն են անցնում, 713 թվականին արաբ ոստիկանից ստացած զորաջոկատով գնում է Պարտավ, ձերբակալում Ներսես Բակուրին և ուղարկում նրան Դամասկոս։ Պարտավում ժողով է գումարվում, որտեղ Աղվանից կաթողիկոս է ընտրվում Սիմեոն եպիսկոպոսը։ Աղբանքում բարեկարգչական միջոցառումներ ձեռնարկելուց հետո Եղիա Ա Արճիշեցին վերադառնում է Հայաստան։
 
Կաթողիկոսական գահին Եղիա Ա Արճիշեցուն նախորդել է Սահակ Գ Ձորոփորեցին, իսկ հաջորդել՝ Հովհաննես Գ Օձնեցին։