«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթությամբ կադրեր ունենալու անհրաժեշտությունը զգացվել է դեռևս առաջին Հանրապետության տարիներին, երբ խնդիր դրվեց ստեղծել հայկական համալսարան։
 
Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1919թ1919 թ. մայիսի 16-ի օրենքով Ալեքսանդրապոլում ստեղծվեց համալսարան՝ չորս ֆակուլտետներով, այդ թվում և Տնտեսաիրավաբանական։
Ի դեպ, համալսարանի հանդիսավոր բացումից հետո առաջին դասախոսությունը կարդաց Մեսրոպ եպիսկոպոսը՝ Հայ իրավունքի նշանակությունը Հայաստանի կուլտուրական գործերում թեմայով։
 
Հանրապետության Նախարարների Խորհրդի 1920թ1920 թ. հունիսի 21-ի որոշմամբ համալսարանում բացվում է առանձին Իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ նորաբաց Իրավաբանական ֆակուլտետում աշխատանքի են հրավիրվում արտերկրում ճանաչված մի շարք հայ իրավաբան գիտնականներ։
Սակայն 1920թ1920 թ. վերջին, երկրում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, զգալի փոփոխություններ է կրում նաև համալսարանական կրթության համակարգը. համալսարանի բոլոր ֆակուլտետները փակվում են, և դրանց փոխարեն բացվում է երկու բաժանմունք՝ Բնագիտական և Հասարակագիտական։
 
1921թ1921 թ. հունվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ համալսարանի հանդիսավոր բացումը։ Այդ օրը Իրավունքի բաժանմունքի դասախոս Գր.Չուբարյանը Երևանում կարդաց համալսարանի առաջին հրապարակային դասախոսությունը՝ Խորհրդային իրավունքը և Հայաստանի ժողովրդական համալսարանը թեմայով։
Եվ միայն 1933-1934 ուսումնական տարում է ձևավորվել Երևանի պետական համալսարանի Խորհրդային շինարարության ֆակուլտետը, որը 1935թ1935 թ-ից անվանվել է Իրավաբանական ֆակուլտետ։ Ֆակուլտետի առաջին դեկան է նշանակվել Կոստանդնուպոլսի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Երևանի համալսարանում արդեն ճանաչում ունեցող դասախոս, Տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ Հրանտ Ավետիսի Գալիկյանը։
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերանվանվեց Իրավագիտության ֆակուլտետ։ Այսօր մեր հանրապետությունում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է իրավաբանական կրթության առաջատարը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը։ Անցած տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 15000 շրջանավարտ, որոնք համալրել և շարունակում են համալրել ՀՀ պետական կառավարման, իրավապահ և դատական մարմինների համակարգը։
 
Տող 18.
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ուսումն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով. բակալավրիատ, որտեղ սովորում է 466 ուսանող, մագիստրատուրա, որտեղ սովորում է 128 ուսանող և ասպիրանտուրա, որտեղ ուսումը շարունակում է 38 ասպիրանտ և 53 հայցորդ։
 
Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար ֆակուլտետում կատարվում է ընդունելություն առանց արտադրությունից կտրվելու (5 տարի ժամկետով)` 2-րդ մասնագիտություն ստանալու նպատակով, որտեղ սովորում է 125 ուսանող, իսկ 2007թ2007 թ. ֆակուլտետում իրականացվում է հեռակա ուսուցում, որտեղ ներկայումս ուսում է ստանում 368 ուսանող։ 2010 թ. ֆակուլտետում երկու մագիստրոսական ծրագրերով կազմակերպվում է հեռակա ուսուցում (քրեական իրավունք և դատավարություն, քաղաքացիական իրավունք և դատավարություն) 167 ուսանողներով։
 
Ուսումնական գործընթացը կազմակերպում է ֆակուլտետի դեկանատը և 7 ամբիոնները` Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Սահմանադրական իրավունքի, Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Քրեական իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, Եվրոպական ու միջազգային իրավունքի, որտեղ դասավանդում են ՀՀ ԳԱԱ 1 թղթակից անդամ, գիտությունների 11 դոկտոր և 54 թեկնածու։