«Դիարբեքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 68.
Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է [[Հայկազունի]] կամ [[Երվանդունի Տիգրան]]ին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև [[Տիգրանակերտ]]։ Այդ պատճառով պատմագիտության մեջ Դիարբեքիրը երբեմն շփոթել են [[Աղձնիք]] նահանգում [[Տիգրան Բ]]-ի հիմնած [[Տիգրանակերտ]]ի հետ։
 
298թ298 թ. '''Դիարբեքիրը''' զավթել է [[Հռոմեական կայսրություն]]ը։ 332 թվականին [[Կոստանդինոս Մեծ]] կայսրը վերակառուցել է քաղաքի ամրությունները, այն դարձրել հռոմեական ռազմակայան։ IV-XVIIդդ. քաղաքին փոխնիփոխ տիրել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, քրդերը, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, թուրքմենները։ Սեֆյան շահ Իսմայիլի դեմ կռիվներում [[Սելիմ I]] սուլթանը գրավել է Դիարբեքիրը և 1515թ1515 թ. ենթարկել օսմանյան թուրքերի տիրապետությանը։ Եղել է [[Դիարբեքիր նահանգ]]ի կենտրոնը։
 
Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից։ 8 կմ երկարություն, 10մ բարձրություն և 5մ լայնություն ունեցող, հիմնականում կանգուն պարիսպը մի կողմից հարում է հնագույն բերդին (այժմ՝ ավերակ), մյուս կողմից՝ Տիգրիսի տասնակամար կամրջին։ Պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ Քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ բարձրադիր ժայռին կառուցված միջնաբերդը շրջափակված էր քառադարպաս, աշտարակավոր պարսպով։ Միջնաբերդի ապարանքներից նշանավոր էին Ոսկեզուն և Արքունի պալատները, միջնադարյան բազմաթիվ եկեղեցիներ (Ս.Աստվածածին, Ս.Կաթողիկե, Ս.Գևորգ, Ս.Երրորդություն, Ս.Հովհաննես), որոնք XVI-XVIIդդ. վերածվել են մզկիթների։
Տող 76.
XIXդ. վերջին Դիարբեքիրի մոտ 10 հազար հայեր ունեին երկու եկեղեցի (Ս.Սարգսի հնգախորան և [[Ս.Կիրակոս]]ի յոթնախորան), յոթ հայկական վարժարան (երկուսը պատկանում էր եկեղեցուն, մյուսները՝ Անձնվեր, Հայրենասիրաց, Մեսրովբյան, Պատանյաց և Համազգային ընկերություններին)։
 
Հայերի զգալի մասը զոհվել է 1895թ1895 թ. համիդյան ջարդերի ժամանակ։ Կողոպտվել և հրկիզվել է մոտ 2 հազար տուն, 2,5 հազար խանութ և կրպակ։ Շուրջ 5 հազար հայեր բնաջնջվել են 1915թ1915 թ. [[Մեծ եղեռն]]ի ժամանակ։
 
Այժմ '''Դիարբեքիր'''ը [[Թուրքիա]]յի համանուն իլի կենտրոնն է։ 845.000 բնակչություն (2011.)։ Ունի սննդի և տեքստիլ արդյունաբերության, ավտոհավաքման գործարաններ։ Երկաթուղային կայան է, խճուղային ճանապարհների հանգույց։ Ներկայումս Դիարբեքիրում բնակվում է 16 հայկական ընտանիք հիմնականում Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքում։