«Դարեհ I Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: 6թ → 6 թ oգտվելով ԱՎԲ
Տող 15.
Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել [[Հին Հունաստան|Հունաստան]]ը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու [[Սպարտա]]ն են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով [[Էգեյան ծով]]ով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է [[Ատտիկա]]։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը [[Միլտիադես]]ի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական [[հոպլիտ]]ներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։
 
Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ։ Սակայն մ.թ.ա. 486թ486 թ. նա մահանում է՝ չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը։
 
== Աղբյուրներ ==