«Գևորգ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 4]]թ → 4]] թ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| պատկեր = G Vardanyan.jpg
}}
'''Գևորգ Անդրեյի Վարդանյան''' (Геворк Андреевич Вартанян, [[1924]] թ. [[փետրվարի 17]], [[Դոնի Ռոստով]] - [[2012]], [[հունվարի 10]], [[Մոսկվա]]), [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ [[ՊԱԿ]]-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, [[Խորհրդային Միության հերոս]]։
 
== Կենսագրություն ==
Տող 12.
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է [[1943]] թ., երբ [[Թեհրան-43|Թեհրանում]] կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների ([[Իոսիֆ Ստալին]], [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ|Ֆրանկլին Ռուզվելտ]], [[Ուինսթոն Չերչիլ]]) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։
 
[[1951]] թ. ավարտել է [[Երևանի պետական լեզվաբանական համալսարան]]ի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է [[Կարմիր դրոշի շքանշան]]ով։ 2013 թ. Գոհար Վարդանյանը պարգևատրվել է [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ ՊՆ]] «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով<ref>[http://razm.info/12091 «Գևորգ Վարդանյան» մեդալը հանձնվեց Գոհար Վարդանյանին]</ref>։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են [[1986]] թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև [[1992]] թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
 
[[Մոսկվա]]յի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան ե կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը<ref>[http://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201210252331-r0d5.htm Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել] {{ref-ru}}</ref>։