«Գրիգոր Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 20 բայտ ,  6 տարի առաջ
չ
փոխարինվեց: 1թ → 1 թ (20) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: 1թ → 1 թ (20) oգտվելով ԱՎԲ)
== Կենսագրություն ==
 
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին [[Երևան]]ում։ 1945 թվականին [[Փանոս Թերլեմեզյան]]ի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ1951 թթ), որտեղ ուսանել է [[Արա Բեքարյան]]ի և [[Էդուարդ Իսաբեկյան]]ի մոտ։ 1951 թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է [[Հայկական ԽՍՀ]] նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961թ1961 թ արժանացել է [[Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ|Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի]] կոչման, իսկ 1963թ1963 թ ընտրվել է [[ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիա]]յի թղթակից անդամ։ 1963թ1963 թ ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել [[ԽՍՀՄ նկարիչների միություն|ԽՍՀՄ նկարիչների միության]] ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է [[Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ|Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի]] կոչման, իսկ 1969թ1969 թ [[Պարույր Սևակ]]ի «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է [[ԽՍՀՄ պետական մրցանակ]]ով։ Վաստակաշատ նկարիչն 1973թ1973 թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ1975 թ [[Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդ]]ի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982-ին ընտրվել է [[ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա|Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիա]]յի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983թ1983 թ արժանացել է [[ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ|Խորհրդային Միության ժողովրդական նկարչի]] պատվավոր կոչմանը, 1991 թ. [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]յի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։
[[Պատկեր:Գրիգոր Խանջյան.jpg|մինի|աջից|250px|Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին]]
 
== Գործունեություն ==
Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «[[Սևանի ձկնորսները]]» (1956թ1956 թ), «Երևանի կառուցողները» (1960թ1960 թ) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ1962 թ, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է [[Հովհաննես Թումանյան]]ի «Լռեցի Սաքոն» (1956թ1956 թ), [[Խաչատուր Աբովյան]]ի «Վերք Հայաստանի» (1958թ1958 թ), [[Գևորգ Էմին]]ի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ1970 թ), «Սասունցիների պարը» (1975թ1975 թ) գրքերը, [[Պարույր Սևակ]]ի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ1965 թթ) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս [[Վազգեն Ա]]-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ1977 թ), «Հայոց այբուբեն» (1981թ1981 թ), «Վարդանանք» (1983թ1983 թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ1994 թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. [[Գրիգոր Լուսավորիչ]]ը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս.[[Մեսրոպ Մաշտոց]]ին՝ այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է [[Եղիշե]] պատմիչի [[Վարդանանց պատերազմ]]ի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար [[Վարդան Մամիկոնյան]]ը՝ աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող [[Ղևոնդ Երեց]]ի ֆիգուրը։ Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։ Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։ Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և [[Փիթսբուրգ]]ի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, [[Դետրոյտ]]ում (ԱՄՆ) [[Ալեք Մանուկյան]]ի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» , «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել [[Նյու Յորք]]ի Սուրբ Վարդան եկեղեցու, [[Ստամբուլ]]ի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։
 
{{DEFAULTSORT:Խանջյան, Գրիգոր}}