«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 52.
 
Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ՝ [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորի Սուրբ Աստվածածին]] և Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ երեք հոգևորականներով։
1990թ1990 թ. [[Վազգեն Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա [[Տավուշի մարզ]]ն ամբողջությամբ և նախկին [[Թումանյան (քաղաք)|Թումանյանի շրջան]]ը (առաջնորդական նստավայրը՝ [[Դիլիջան]] քաղաքը)։ Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը ([[1990]]-[[1995]] թթ.)։ Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավոր վանքը՝ վանահայրությամբ Տեր Եզնիկ քահանա Պետրոսյանի (1990-[[1991]] թթ.), բացվեց հոգևոր դպրանոց՝ 20 ուսանողներով, հրատարակվեց Հաղպատավանքի «Օրացույցը» ամսագիրը։ [[1992]] թ.-ին ուսանողությունը, վանահոր հետ միասին, տեղափոխվեց [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]], և դադարեց վանահայրությունը։
 
=== Գուգարքը հետխորհրդային շրջանում ===
[[Պատկեր:Grigor Narekatsi Church.png|thumb|Թեմի առաջնորդանիստ [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վանաձոր)|Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին]] Վանաձուրում]]
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց [[1996]] թ. [[մայիսի 30]]-ին, [[Գարեգին Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, [[Տաշիր]], [[Ալավերդի]], Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը՝ Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում ([[2005]] թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ վարդապետ Չուլջյան]]ը, ով մեկ տարի անց՝ [[1997]] թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ [[2012]] թ-ին [[մայիսի 17]]-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է։ Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, [[Սյունյաց թեմ|Սյունյաց]] և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց [[Արմավիրի թեմ|Արմավիրի]], [[Արագածոտնի թեմ|Արագածոտնի]], [[Կոտայքի թեմ|Կոտայքի]], Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս՝ [[Հարավային Ռուսաստանի թեմ|Հարավային Ռուսաստանի]] և [[Ուկրաինայի թեմ]]երը։
[[2010]] թ. [[դեկտեմբերի 10]]-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ]] Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը <ref>{{cite book|author=|title=Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014}}</ref>։
Տող 69.
Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՒՈՐ ՅԱՋՈՐԴԱՑ<br />
ՍԵՊՈՒՀ ԵՊՍ. ՉՈՒԼՋԵԱՆ<br />
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 2000Թ2000 թ.
 
Այդ նույն ժամանակահատվածում առաջնորդարանի ընդարձակ բակը կանաչապատվում և ձևավորվում է ծաղկանոցով, արծաթափայլ և հազվագյուտ տեսակի այլ եղևնիներով։ Տարածքում տեղադրվում են «Պապանի գյուղ» կոչվող տեղանքից բերված և նորոգված պատմական երեք խաչքարեր։ Տեղադրվում են Շուշիի ազատագրմանը և Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանի հիշատակին նվիրված խաչքարերն ու վարպետ Մեհրաբի քանդակազարդ պատմական աղբյուր-հուշարձանը։