«Զավեն Տիգրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Զավեն Տիգրան''' ('''Չուքասզյան''') ([[1874]] – [[1938]]), արաբ հրապարակախոս, հրատարակիչ, ազգային-քաղաքական գործիչ, թուրքական լծի դեմ արաբական ազատագրական շարժման ղեկավար։
[[Պատկեր:Dikran Zaven (1874-1938).jpg|մինի|Dikran Zaven (1874-1938).jpg]]
Սովորել է [[Կոստանդնուպոլսի Կետրոնական վարժարան]]ում, ապա Փարիզի և Ժնևի Ն. Հովհաննիսյան համալսարաններում։ Ակտիվորեն հանդես է եկել հայերի իրավունքների պաշտպանությամբ և [[Արևմտյան Հայաստան]]ում բարեփոխումներ անցկացնելու օգտին։ Ելնելով [[Օսմանյան կայսրություն]]ն ապակենտրոնացնելու սկզբունքից՝ Զավենը գտնում էր, որ այդ հարցում հայերի և արաբների շահերը համընկնում են, և նրանք պետք է միավորեն իրենց ուժերը։ 1913 թվականին կայացած արաբական առաջին կոնգրեսում արտասանած ճառում Զավենը ընդգծել է, որ «Մեր հայ եղբայրների դրությունը նման է մեր դրությանը։ Նրանք այնպիսի մարդիկ են, ինչպես մենք, ... նրանք մտածում են այնպես, ինչպես մենք, նրանք պահանջում են ինչպես մենք։ Եվ մենք հաջողություն ենք ցանկանում ինչպես մեզ, այնպես էլ նրանց։ Եվ մենք միասնական ենք Օսմանյան կայսրության ապակենտրոնացման պահանջում»։ [[Ջեմալ փաշա]]յի հրամանով Զավենը արաբական ազգ-ազատագրական շարժման մի խումբ ղեկավարների հետ կախաղան է բարձրացվել։