«Արևելահնդկական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 0]]թ → 0]] թ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
| ընկերության տեսակ = [[բաժնետիրական ընկերություն]]
| ոճ =
| հիմնում = [[1600]] թ.
| հիմնադիր =
| վայր-քաղաք = [[Լոնդոն]]
Տող 27.
| ծանոթագրություններ =
}}
'''Բրիտանական Օստ-Հնդկական ընկերություն''' ({{lang-en|East India Company}}), մինչև [[1707]] թ.՝ Անգլիական Օստ-Հնդկական ընկերություն, [[բաժնետիրական ընկերություն]]։ Ստեղծվել է [[1600]] թ. [[դեկտեմբերի 31]]-ին, [[Եղիսաբեթ Առաջին]] թագուհու հրամանով<ref>''[http://books.google.com/books?id=sc0NAAAAIAAJ&printsec=titlepage&source=gbs_summary_r&cad=0 The Register of Letters &c. of the Governor and Company of Merchants of London trading into the East Indies, 1600–1619]''. On page three, a letter written by Elizabeth I on 23&nbsp;January 1601 ("Witnes o<sup>r</sup> selfe at Westminster the xxiiij<sup>th</sup> of Ianuarie in the xliij<sup>th</sup> yeare of o<sup>r</sup> Reigne.") states, "Haue been pleased to giue lysence vnto o<sup>r</sup> said Subjects to proceed in the said voiadgs, & for the better inabling them to establish a trade into & from the said East Indies Haue by o<sup>r</sup> tres Pattents vnder o<sup>r</sup> great seale of England beareing date at Westminster the last daie of&nbsp;december last past incorporated o<sup>r</sup> said Subjecte by the name of the '''Gou<sup>r</sup>no<sup>r</sup> & Companie of the me<sup>r</sup>chaunts of London trading into the East Indies''', & in the same tres Pattents haue geven them the sole trade of theast Indies for the terme of XV<sup>teen</sup> yeares ..."</ref> և ստացել մեծ արտոնություններ [[Հնդկաստան]]ում առևտրային գործունեութուն իրականացնելու համար։ Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության օգնությամբ է հնարավոր եղել [[Մեծ Բրիտանիա]]յի կողմից [[Հնդկաստան]]ի և արևելքի մի շարք երկրների գաղութացումը։
Փաստացի, թագավորական հրովարտակը ընկերությանը տալիս էր [[Հնդկաստան]]ում առևտրի մենատիրություն։ Ամենասկզբում ընկերությունն ուներ 125 բաժնետեր և 72 հազար ֆունտ ստերլինգ սկզբնական կապիտալ։ Ընկերությունը կառավարում էին գուբերնատորը և տնօրենների խորհուրդը, որը ներկայացնում էր հաշվետվություն բաժնետերերին։ Առևտրատնտեսական ընկերությունն այնուհետև ձեռք է բերում կառավարական և ռազմական իրավասություններ<ref>This is the argument of Robins 2006.</ref>, որոնք չի կորցնում մինչև [[1858]] թ.։ Ինչպես և Հոլանդական Օստ-Հնդկական ընկերությունը, Բրիտանականը նույնպես իր արժեթղթերը տեղադրում է բորսայում։
Ընկերությունը գործունեություն էր ծավալում նաև [[Հնդկաստան]]ից դուրս, փորձելով ապահովել Բրիտանական կղզիներ տանող ապահով ճանապարհներ։ [[1620]]-ին Օստ-Հնդկական ընկերությունը փորձում է գրավել այսօրվա [[ՀԱՀ]]-ում գտնվող Սեղանասարը (Table mountain), հետագայում գրավում է [[Սուրբ Հեղինեի կղզի]]ն։ Ընկերության զորքերն էին [[Նապոլեոն]]ին պահում կղզու վրա, իսկ ընկերության նավահանգիստների հիման վրա է կառուցվել [[Սանկտ-Պետերբուրգ]]ը։
 
==Գործունեությունը [[Հնդկաստան]]ում==
Ընկերությունը հիմնադրվել է [[1600]] թ. և ի սկզբանե ունենցել է “Արևելյան Հնդկաստանում առևտրով զբաղվող Լոնդոնի վաճառականներ” անվանումը ({{lang-en|Governor and Company of Merchants of London trading with the East Indies}})։ Գործունեությունը [[Հնդկաստան]]ում սկսում է [[1612]] թ., երբ Ջահանգիրը թույլ է տալիս կառուցել գործարան Սուրաթում։ Սկզբնական շրջանում անվանումները հաճախ էին հերթափոխում միմյանց։
[[1612]] թ. Օստ-Հնդկական ընկերության զինված ուժերը Սուվալիի ճակատամարտում ծանր պարտության են մատնում պորտուգալացիներին։ [[1640]]-ին [[Մադրաս]]ի կառավարիչ Վիջայանագարան թույլ է տալիս հիմնել գործարան [[Մադրաս]]ում։ [[1647]]-ի դրությամբ [[Հնդկաստան]]ում ընկերությունն ուներ արդեն 23 գործարան։ Հնդկական գործվածքները ([[բամբակ]], [[մետաքս]]) անհավատալի պահանջարկ են վայելում [[Եվրոպա]]յում։ [[Հնդկաստան]]ից արտահանվում էր թեյ, եգիպտացորեն, ներկանյութ, բամբակ, իսկ ավելի ուշ՝ բենգալական ափիոն։ [[1668]]-ին ընկերությունը վարձակալում է նախկին պորտուգալական գաղութ [[Բոմբեյ]] կղզին։ [[1687]]-ին ընկերության գլխամասը Սուրատից տեղափոխվում է [[Բոմբեյ]]։ Օստ-Հնդկական ընկերությունը փորձում է ուժով ստանալ առևտրային արտոնություններ, սակայն պարտվում է [[Մեծ Մոգոլ]]ին։ [[1690]]-ին [[Կալկաթա]]յում ստեղծվում է ընկերության մասնաճյուղ [[Մեծ Մոգոլ]]ի հրամանով։
 
[[Պատկեր:Interior East India House.JPG|thumb|Կենտրոնական գրասենյակը [[Լոնդոնո]]ում [[1808]]—[[1812]]]]
[[1757]]-ին Պլեսսիի ճակատամարտում ընկերության զինված ուժերը Ռոբերտ Քլայվի գլխավորությամբ պարտության են մատնում հնդկական ուժերին։ Բուքսարի ճակատամարտում հաղթանակից հետո ([[1764]]) ընկերությունն արտոնություններ է ստանում Բենգալիայում, Բիհարում, Օրիսսայում, նաև ստանում է Բենգալիա նահանգի լրիվ կառավարման իրավունք, որտեղից ստանում ավելի քան 5 միլիոն ֆունտի շահույթ։ Ռոբերտ Քլայվը դառնում է Բենգալիայի առաջին բրիտանացի կառավարիչը։ Անգլա-մայսուրական և անգլա-մարատհական պատերազմները ([[1766]]-[[1799]] և [[1772]]-[[1818]]) ավելի են հզորացնում ընկերության ազդեծությունը Հնդկաստանում։
 
Բրիտանացիները կառավարում էին [[Բենգալիա]]յի արտաքին առևտուրը, ինչպես նաև ներքին առևտրի կարևորագույն ճյուղերը։ [[Բենգալիա]]յի գյուղացիներին «կցում էին» ընկերության գործարաններին, ուր նրանք հանձնում էին իրենց արտադրանքը շատ ցածր գներով։ Գրանցվում է հարկերի կտրուկ աճ։ Դրա հետևանքով [[1769]]-[[1770]] թթ. սով ու համաճարակ է տարածվում, որի արդյունքում մահանում է 7-10 միլիոն մարդ։ [[1780]]-90-ականներին սովը կրկնվում է։ Մահանում է ևս մի քանի միլիոն մարդ։
 
Գրեթե մեկ դար [[Հնդկաստան]]ը թալանվում ու մասնատվում էր, որի արդյունքը սովն ու ավելի քան 40 միլիոն մարդկային զոհերն էին։ Ամերիկացի պատմագետ Բրուք Ադամսի հաշվարկներով, կառավարման առաջին 15 տարիների ընթացքում բրիտանացիները միայն [[Բենգալիա]]յից հանել էին 1 միլիարդ աժողությամբ թանկարժեք քարեր։ [[1840]] թ. Անգլիացիների տիրապետության տակ էր գրեթե ողջ [[Հնդկաստան]]ը։ Այս միջոցներով էլ ապրում էր Բրիտանիան։
 
Կառավարումն ընթանում էր երկու ձևով։ Առաջինը նշանակում էր, որ ընկերությունն ընդունուն էր հպատակ երկրների “անկախությունը”, սակայն տեղի կառավարիչները արտաքին գործերի կառավարումը տալիս էին ընկերությանն ու գումար տրամադրում ընկերության զորքին պահելու համար։ Պայմանը չկատարելու դեպքում Օստ-Հնդկական ընկերության զորքերը գրավում էին տվյալ տարածքը։ Կառավարիչներն իրենց պալատում տեղ էին տալիս ընկերության ռեզիդենտին։
Տող 50.
Օստ-հնդկական ընկերության գլխավոր մրցակիցները [[Հնդկաստան]]ում գոյացած երկու տերություններն էին՝ Մարաթյան միությունն ու սիքհերի տերությունը։ Սիքհերի տերության հիմնադիրի մահվանից հետո ([[1839]]) երկիրը փլուզվում է սկսված քաոսի պատճառով։ Խնդիրներ էին ծագում սիքհերի և տեղի մուսուլման բնակչության միջև։
 
18-րդ դարի վերջում գեներալ-կառավարիջ Ռիչարդ Ուելսլիի գլխավորությամբ սկսում է գրավման ակտիվ գործընթաց : [[1791]] թ. սկսելով Կոչին քաղաքից մինչև [[1856]] թ. ընկերությունը փաստացի գրավում է գրեթե ողջ Հնդկաստանը։
Հզորացող [[Ռուսական կայսրություն]]ը մրցակից էր թվում ընկերության համար։ Նրանք մեծացնում են ճնշումը [[Աֆղանստան]]ի վրա, ինչը ի վերջո հանգեցնում է առաջին անգլո-աֆղանական պատերազմին։ Ընկերության ու կայսրության միջև սկսվում է մրցակցություն [[Միջին Ասիա]]յում ազդեծության ավելացման շուրջ, որը անգլիացիներն անվանել են “Մեծ խաղ”:
[[1857]] թ. ապստամբություն է սկսվում Բրիտանական Օստ-հնդկական ընկերության դեմ, որը հայտնի է որպես Առաջին անկախության պատերազմ կամ Սիպայների ապստամբություն։ Ապստամբությունը ճնշվում է և Բրիտանական կայսրությունը ստանում է ողջ [[Հարավային Ասիա]]յի ուղիղ կառավարումը։
 
==Ծանոթագրություններ==