«Բոզե-Այնշտայնի վիճակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ (9) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: 4թ → 4 թ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բոզե-Այնշտայնի վիճակագրությունը''' [[վիճակագրական մեխանիկա]]յի բաժին է, սահմանում է [[թերմոդինամիկական հավասարակշռություն|թերմոդինամիկական հավասարակշռության]] մեջ գտնվող զրոյական կամ ամբողջ [[սպին]] ունեցող [[նույնական մասնիկների]] բաշխումն ըստ [[էներգիական մակարդակ]]ների։ 1924թ1924 թ. առաջարկել է [[Շատենդրանատ Բոզե]]ն` [[ֆոտոն]]ների վարքը նկարագրելու համար։ 1924-1925թթ1925 թթ. [[Ալբերտ Այնշտայն]]ը ընդհանրացրեց [[բոզոն|ամբողջ սպին ունեցող]] համակարգերի համար։
 
==Նկարագրությունը==
Տող 34.
Սխալը պարզ պարզ ենթադրություն էր` նման այն փաստարկին, որ երկու մետաղադրամներ նետելիս երկու «գիր» տեսնելու հավանականությունը մեկ երրորդ է (վիճակագրություից տարրական գիտելիքներ ունեցող յուրաքաչյուր ոք գիտի, որ դա սխալ է)։ Այնուամենայնիվ, դրա կանխատեսած արդյունքը համապատասխանում էր փորձնական տվյալներին, և Բոզեն եզրակացրեց, որ դա չի կարող պատահական լինել, ուստի նա եկավ այն տեսակետին, որ Մաքսվել-Բոլցմանի բաշխումը չի կարող ճիշտ լինել միկրոսկոպիկ մասնիկների համար, որտեղ էական են դառնում [[Հայզենբերգի անորոշությունների սկզբունք|անորոշությունների սկզբունքով]] պայմանավորված ֆլուկտուացիաները։ Այսպիսով նա ուշադրություն էր դարձնում մասնիկների` փուլային տարածությունում գտնվելու հավանականությանը և անտեսում էր մասնիկների ճշգրիտ իմպուլսը և կոօրդինատը։
 
Ֆիզիկայի ամսագրերը հրաժարվեցին տպագրել Բոզեի հոդվածը։ Տարբեր խմբագիրներ մերժում էին նույն պատճառաբանությամբ` ասելով, որ նա պարզ սխալ է թույլ տվել։ Վհատվելով, Բոզեն գրեց [[Ալբերտ Այնշտայն|Այնշտայնին]]: Վերջինս անմիջապես համաձայնվեց Բոզեի ենթադրության հետ և նրան սատարելու համար հոդված ուղարկեց Zeitschrift für Physik-ին` նշելով, որ պետք է հրատարակել Բոզեի հոդվածի հետ միասին։ Դրանք լույս տեսան 1924թ1924 թ.: Ավելի վաղ Բոզեն գերմաներենից անգլերեն էր թարգմանել Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը։
 
Ճշգրիտ արդյունքների հանգեցնող Բոզեի «սխալը» հետևյալն էր. քանի որ ֆոտոնները անզանազանելի են միմյանցից, մենք չենք կարող հավասար էներգիա ունեցող երկու ֆոտոններ դիտարկել որպես երկու տարբեր մասնիկներ։ Բոզեի «սխալը» կոչվեց Բոզե-Այնշտայնի վիճակագրություն։ Այնշտայնը այն կիրառեց ատոմների հանդեպ։ Նրա ստացած արդյունքները կանխատեսում էին մի երևույթ, որը ստացավ [[Բոզե-Այնշտայնի կոնդենսատ]] անունը։ Փորձնականորեն դրա գոյությունը հաստատվեց 1995թ1995 թ.:
 
==Տես նաև==